Jump to content

Անսու Ֆատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսու Ֆատի
Ազգությունը Afro-Spaniard?
Քաղաքացիությունը  Իսպանիա և  Գվինեա Բիսաու
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 2002(2002-10-31)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Բիսաու, Գվինեա Բիսաու
Հասակ 178 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2009—2010 Իսպանիա Էրերա
2010—2012 Իսպանիա Սևիլյա
2012—մ.հ. Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019—մ.հ. Իսպանիա Բարսելոնա 9 (2)
Ազգային հավաքական
2019—մ.հ. Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23.11.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 14.11.2019

Անսումանե Ֆատի (իսպ.՝ Anssumane Fati, հայտնի է նաև որպես Անսու Ֆատի, հոկտեմբերի 31, 2002(2002-10-31)[1], Բիսաու, Գվինեա Բիսաու), իսպանացի և գվինեացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսու Ֆատին ծնվել է Բիսաուում։ Ու սրա պատճառով Մեսսին չգնաց Բարսա:Վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Էրերա, երբ իր ավագ եղբայրը միացել է «Սևիլյային»[2]։ Ֆուտբոլ սկսել է խաղալ «Հերերա» թիմում, 2010-2012 թվականներին մարզվել է «Սևիլյայի» ֆուտբոլի ակադեմիայում։ 2012 թվականին Անսու Ֆատին տասը տարեկանում միացել է «Բարսելոնայի» Լա Մասիա ակադեմիային[3][4] իր ավագ եղբորից մեկ տարի անց[5]։ 2019/2020 մրցաշրջանում մասնակցել է թիմի մարզումներին և մեծահասակների խաղերին, որտեղ նորամուտը կատարել է 2019 թվականի օգոստոսի 25-ին Իսպանիայի առաջնության՝ «Ռեալ Բետիս» ակումբի դեմ խաղում[6]։ Նա դարձել է «Բարսելոնայի» կազմում նորամուտը կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը վերջին 78 տարում[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ «Օսասունա» ակումբի դեմ խաղում։ Ֆատին դարձել է «Բարսելոնայի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և երրորդը Իսպանիայի առաջնության պատմության մեջ[8]։ Երկրորդ գոլը խփել է սեպտեմբերի 14-ին Իսպանիայի առաջնության՝ «Վալենսիա» ակումբի դեմ խաղում՝ բացելով հաշիվը հանդիպման 2-րդ րոպեին։ «Վալենսիայի» դեմ խաղում Անսու Ֆատին կատարել է նաև գոլային փոխանցում՝ դառնալով Պրիմերայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել և կատարել գոլային փոխանցում նույն հանդիպման ընթացքում[9][10][11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձոռս ճար ըլներ կխփեի Մեսսիի համար:Անսուի ավագ եղբայրը՝ Բրաիման, նույնպես զբաղվում է ֆուտբոլով։ Նա նույնպես սկսել է խաղալ «Սևիլյայի» և «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիաներում[12]։ Ներկայում Բրաիման հանդես է գալիս «Կալաորու» ակումբում[12]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ

Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Բարսելոնա Լա Լիգա 2019/20 9 2 0 0 3 1 12 3
Ընդհանուր 9 2 0 0 3 1 12 3
Ընդհանուր կարիերայում 9 2 0 0 3 1 12 3

Ծանոթագություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Ansu Fati's father explains Barcelona signing: "Madrid offered us better terms..."». Diario AS. 2019 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Así juega Ansu Fati, joya de la cantera del Barça» [This is how Ansu Fati, the pearl of Barça's youth setup, plays] (իսպաներեն). Diario de Sevilla. 2019 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Ansu Fati, el sueño de un guineano criado en Herrera se hace realidad» [Ansu Fati, a dream of a Guinean raised in Herrera becomes true] (իսպաներեն). Diario de Sevilla. 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «El Calahorra va lanzado: Braima Fati cambia La Masía por La Planilla» [Calahorra is boosted: Braima Fati swaps La Masía for La Planilla] (իսպաներեն). NueveCuatroUno. 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Отчёт о матче «Барселона» — «Реал Бетис»
  7. Youngest Barça player in 78 years: Real Madrid offered Fati «better conditions»
  8. «Ansu Fati becomes Barcelona's youngest-ever goalscorer with Osasuna strike» (անգլերեն).
  9. «Фати стал самым юным автором гола и передачи в одном матче чемпионата Испании» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. Shapiro, Michael (2019 թ․ սեպտեմբերի 14). «16-Year-Old Ansu Fati Shines in First Start With Barcelona». SI.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «FC Barcelona 5-2 Valencia: Wow!». FC Barcelona. 2019 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 Браима Фати на Transfermarkt

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անսու Ֆատի» հոդվածին։