Աննա Վենբերգ
Աննա Վենբերգ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1865[1] |
Ծննդավայր | Իստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1936[2][1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Ուսուցիչ | Էդվարդ Պերսեուս և Bengt Nordenberg? |
Հայր | August Wengberg? |
Anna Wengberg Վիքիպահեստում |
Աննա Վենբերգ (Վենգբերգ) (շվեդ.՝ Anna Wengberg, լրիվ անունը՝ Աննա Էմիլիա Վենգբերգ, ապրիլի 24, 1865[1], Իստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - հոկտեմբերի 13, 1936[2][1], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ նկարչուհի[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1865 թվականի ապրիլի 24-ին Իստադում Պիեռ Ավգուստ Վենբերգի և նրա կնոջ Emilia Sophia Carlheim-Gyllenskiöld-ի ընտանիքում։ Աննան իր գեղարվեստական կրթությունը սկսել է Իստադում, 1884 թվականին սովորել է Ստոկհոլմում Էդվարդ Պերսեուսի մոտ, նրա խորհրդով ուսումը մի քանի տարի շարունակել է Դյուսելդորֆում՝ Բենգտա Նորդենբերգի մոտ։ Որոշ ժամանակ Վենբերգը սովորել է Փարիզում։ Սակայն Նորդենբերգի ստուդիայից և Դյուսելդորֆում տեսած նկարից ստացած տպավորությունները որոշիչ դարձան նրա հետագա գեղարվեստական ստեղծագործություններում։ Որպես պրոֆեսիոնալ նկարիչ՝ նա իր առաջին աշխատանքները ներկայացրեց 1903 թվականին, առավել շատ հայտնի դառնալով իր վառ գունային ներկապնակով դիմանկարներով։
Աննա Վինբերգը 1888 թվականին ծանոթանում է ֆին նկարիչ Վիկտոր Վեստերհոլմի հետ և նրա միջոցով դառնում է ֆին-շվեդական Önningebykolonin նկարիչների գաղութի անդամ, որը գործել է Ալանդյան կղզիներում 1886-1914 թվականներին։ Այստեղ նա հանդիպեց և ծանոթացավ Եվա Ակեի և նրա ապագա ամուսնու` Յոհանի հետ, նկարեց նրա դիմանկարը և դարձավ նրանց լավագույն ընկերը։ Վինբերգը հաճախ էր այցելում Ֆինլանդիա և գտնվում ֆիննական կերպարվեստի ազդեցության ներքո։ 1894 թվականին նա որպես մշտական բնակության վայր ընտրում է Հելսինգբորգ քաղաքը, բայց հաճախ էր վերադառնում Önningeby, մինչև գաղութը դադարեց գոյություն ունենալ։
Աննա Վինբերգը սկսեց ցուցադրվել 1903 թվականից Հելսինգբորգում շվեդական արվեստի ստեղծագործությունների հավաքածուում։ Նրա անհատական ցուցահանդեսը կայացավ 1928 թվականին Տուրկուի գեղարվեստի թանգարանում։
Աննա Վինբերգի աշխատանքները գտնվում են Շվեդիայի (մասնավորապես Շվեդիայի ազգային թանգարանում) և Ֆինլանդիայի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 13-ին, Հելսինգբորգում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչուհու հիշատակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվեց Հելսինգբորգի քաղաքային թանգարանում 1937 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Վենբերգ կատեգորիայում։ |