Աննա Կարենինա (ֆիլմ, 2017)
Աննա Կարենինա ռուս.՝ Анна Каренина. История Вронского | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2017 և մարտի 1, 2018[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կարեն Շահնազարով |
Պրոդյուսեր | Կարեն Շահնազարով և Անտոն Զլատոպոլսկի |
Սցենարի հեղինակ | Կարեն Շահնազարով |
Դերակատարներ | Մաքսիմ Մատվեև, Ելիզավետա Բոյարսկայա, Վիտալի Կիշչենկո, Աննա Սինյակինա և Սվետլանա Գենադիի Ամանովա |
Երաժշտություն | Յուրի Պոտեենկո |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 138 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)
«Աննա Կարենինա» (ռուս.՝ Анна Каренина), ռուսական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, ինչպես նաև դրա՝ ութ սերիաներից բաղկացած ընդարձակ տարբերակը՝ նկարահանված ռեժիսոր Կարեն Շահնազարովի կողմից 2017 թվականին։ Լև Տոլստոյի համանուն վեպի և Վիկենտի Վերեսաևի «Ճապոնական պատերազմում» հրապարակախոսական վիպակի ու «Պատմվածքներ ճապոնական պատերազմի մասին» շարքի ազատ մասշտաբային էկրանավորումն է[2][3][4]։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Մեծ սերը կախված չէ ժամանակից» (ռուս.՝ «Великая любовь не зависит от времени»)։
Հեռուստատեսային բազմասերիանոց տարբերակի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 17-20-ը «Россия-1» հեռուստաալիքով[3][4], իսկ լիամետրաժ ֆիլմինը՝ նույն թվականի հունիսի 8-ին։
Կինոնկարը Կարեն Շահնազարովի կողմից նկարահանված առաջին հեռուստասերիալն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են երկու սյուժետային գծերով, որ կապված են միմյանց մեկ պատմությամբ։ Իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսական կայսրությունում (1872-1875) և 20-րդ դարի սկզբին Չինաստանում՝ ռուս-չինական պատերազմի ժամանակ (1904)։
Ֆիլմի գործողություններն սկսում են Աննա Կարենինայի ողբերգական մահվանից երեսուն տարի անց՝ ռուս-չինական պատերազմի դաշտում, որի մասին գրված չէ Լև Տոլստոյի վեպում։
Կինոնկարի դեպքերի ծավալման հիմնական ժամանակը 1904 թվականն է, վայրը՝ Մանչժուրիան։ Պատերազմը շարունակվում է։ Հիվանդանոցային գումակը նահանջում է ռուսական կայսերական բանակի հետ միասին։ Իրարանցման ժամանակ անհետանում են գլխավոր բժիշկն ու հիվանդանոցի հսկիչը։ Ավագ օրդինատոր Սերգեյ Ալեքսեևիչ Կարենինն ստիպված է լինում ստանձնել հիվանդանոցի ղեկավարման գործը։ Կիսալքված չինական գյուղում, որտեղ տեղավորվել է հիվանդանոցը նահանջից հետո, Կարենինը վիրահատում է վիրավոր գնդապետին, ում կոչում են Ալեքսեյ Կիրիլովիչ Վռոնսկի։
Գիշերը Սերգեյ Կարենինը գնում է Վռոնսկու մոտ և խնդրում պատմել, թե ինչու երեսուն տարի առաջ գնացքի տակ նետվեց իր մայրը՝ Աննա Կարենինան, որին ճանաչել է կոմսը, ինչպես նաև հարցնում է, թե արդյոք հնարավոր էր ինչ-որ բան փոխել այդ ճակատագրական օրը։ Ծերացած Վռոնսկին համաձայնում է՝ զգուշացնելով, որ ամեն մարդ իր ճշմարտությունն ունի, ապա սկսում է իր սիրելի կնոջ որդուն պատմել նրա մոր հանդեպ տածած սիրո պատմությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելիզավետա Բոյարսկայա – Աննա Արկադևնա Կարենինա (Օբլոնսկայա)
- Մաքսիմ Մատվեև – Ալեքսեյ Կիրիլովիչ Վռոնսկի, կոմս, գնդապետ
- Վիտալի Կիշչենկո – Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Կարենին, Աննայի ամուսինը
- Մակեր Միխալկին – Սերյոժա (մանկության տարիներին), Աննա ու Ալեքսեյ Կարենինների որդին
- Կիրիլ Գրեբենշչիկով – Սերգեյ Ալեքսեևիչ Կարենին (Սերյոժա), Աննա ու Ալեքսեյ Կարենինների որդին, ռազմական բժիշկ, հիվանդանոցի գլխավոր
- Վլադիմիր Իլին – ծեր գեներալ
- Իվան Կոլեսնիկով – Ստեպան Արկադևիչ («Ստիվա») Օբլոնսկի, Աննա Կարենինայի եղբայրը
- Տատյանա Լյուտաևա – կոմսուհի Վռոնսկայա, Ալեքսեյ Կիրիլովիչի մայրը
- Վիկտորյա Իսակովա – Դոլլի (Դարյա Ալեքսանդրովնա) Օբլոնսկայա, Ստիվա Օբլոնսկու կինը
- Անաստասիա Մակեևա – Բետսի (Ելիզավետա Ֆեոդորովնա) Տվերսկայա (Վռոնսկայա), իշխանուհի, Ալեքսեյ Կիրիլովիչի զարմուհին, Աննա Կարենինա (Օբլոնսկայայի) զարմիկի կինը
- Իվան Վերխովիխ – Կարենինների ընտանեկան բժիշկը
- Ալեքսեյ Վերտկով – կապիտան Մաքսիմով, վիրավոր ռուս զինվոր
- Դմիտրի Միլլեր – Ալեքսանդր Կիրիլովիչ Վռոնսկի, կոմս, Ալեքսեյ Վռոնսկու եղբայրը
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2015 թվականի հունվարին, իսկ մինչ այդ շուրջ երկու տարի աշխատանք է տարվել սցենարի վրա։
Նկարահանումները տեղի են ունեցել 2016 թվականի սկզբից Մոսկվայում («Մոսֆիլմի» տաղավարներում), Սանկտ Պետերբուրգում ու Բոգորոդիցկում։ Բնական պայմաններում կատարվող նկարահանումներն անցկացվել են Ղրիմում, ինչի համար հատկապես կառուցվել, ապա հրդեհվել է մի ամբողջ չինական գյուղ։ Նկարահանման գործընթացն ավարտվել է 2016 թվականի հուլիսին[5]։
Ֆիլմն ստեղծվել է «Россия» հեռուստաալիքի պատվերով, սակայն բացառապես հովանավորների տված գումարով։ Ըստ ռեժիսոր Կարեն Շահնազարովի խոսքերի՝
Ֆիլմում հիմնական ներդրումն ունեցել են «Россия-1» ալիքն ու «Մոսֆիլմ» կինոընկերությունը[2][5]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին սերիայի վարկանիշը կազմել է 14-15%, սակայն հետո այն իջել է՝ հասնելով 13 % (ինչը ցածր է «Россия-1» հեռուստաալիքի միջին վարկանիշից այդ ժամանակահատվածի համար)[6][7]։
Ավագ քահանա Գեորգի Օրեխանովը, որ զբաղվում է Լև Տոլստոյի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, էկրանավորման մասին ասել է.
Լեոնիդ Քլեյնն ասել է.
Իմ կարծիքով՝ [«Աննա Կարենինայի»] ոչ մի հաջող էկրանավորում գործնականում չկա, բացի այն ֆիլմից, որ թողարկվել է մի քանի տարի առաջ Ստոպարդի սցենարով։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
На мой взгляд, никаких удачных экранизаций [„Анны Карениной“] в принципе нет, кроме фильма, который вышел несколько лет назад по сценарию Стоппарда[8]. |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 Сусанна Альперина. «Всё смешалось в доме Карениных». — На «России 1» стартует новый сериал Карена Шахназарова по роману Льва Толстого. «Российская газета» // rg.ru (16 апреля 2017 года)
- ↑ 3,0 3,1 Олег Пакшин. ВИДЕО. Громкая премьера: «Анна Каренина» от Карена Шахназарова. Сюжет программы «Вести» на телеканале «Россия-1», выпуск от 17 апреля 2017 года. // vesti.ru
- ↑ 4,0 4,1 Премьера телесериала «Анна Каренина» Шахназарова состоится в понедельник. «РИА Новости» // ria.ru (17 апреля 2017 года)
- ↑ 5,0 5,1 Анна Велигжанина. Карен Шахназаров завершил съёмки новой «Анны Карениной». – Знаменитый режиссёр работал над фильмом с начала года. Газета «Комсомольская правда» // kp.ru (10 июля 2016 года)
- ↑ Елена Фанайлова. Каренина и Шахназаров «Радио Свобода», 30.04.2017
- ↑ Арина Бородина. Программное обеспечение «Эхо Москвы», 21.04.2017
- ↑ Михайлова, Валерия. — Культура (2017 թ․ մայիսի 2). ««Анна Каренина»: несколько слов в защиту неудачных экранизаций». Православие и мир. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Анна Каренина» (Россия, 2017 год). Информация о фильме, актёры и роли, трейлеры, репортажи о съёмках». Сетевое издание «Государственный интернет-канал „Россия“» // russia.tv — Официальный сайт проекта. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- Анонсы (серии № 1—8). Многосерийный телевизионный художественный фильм Карена Шахназарова «Анна Каренина» (Россия, 2017 год). Сетевое издание «Государственный интернет-канал „Россия“» // russia.tv
- «Карен Шахназаров экранизирует «Анну Каренину»». Телеканал «Россия-Культура» — Новости культуры. 2016 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- Подрез, Елена. — Новости (2017 թ․ մարտի 28). «Шесть часов о вечной любви. — Окончена работа над восьмисерийным художественным фильмом Карена Шахназарова «Анна Каренина»». Киноконцерн «Мосфильм». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
|