Աննա Ախմատովայի թանգարան
Աննա Ախմատովայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Sheremetiev Palace? |
Հասցե | Liteyny Avenue? (53) |
Հիմնադրվել է | հունիսի 24, 1989 |
Կայք | akhmatova.spb.ru |
Աննա Ախմատովայի թանգարան (ռուս.՝ Музей Анны Ахматовой в Фонтанном доме), ռուս բանաստեղծուհի, գրականագետ Աննա Ախմատովային (1889-1966) նվիրված գրական թանգարան Սանկտ Պետերբուրգում[1][2]։ Բացվել է Աննա Ախմատովայի ծննդյան 100-ամյա տարելիցին՝ 1989 թվականի հունիսի 24-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բացվել է 1989 թվականին որպես Դոստոևսկու անվան գրականության թանգարանի մասնաճյուղ[3]։ Ավելի ուշ առանձնացել և դարձել է անկախ թանգարան։ 2009 թվականին թանգարանի հավաքածուն ներառել է 50,000 նմուշ, այդ թվում Ախմատովայի ստեղծագործությունների ինքնագրով հրատարակություններ, Ախմատովայի և նրա ժամանակակիցների լուսանկարներ, ձեռագրեր։
Թանգարանը տեղակայված է Ֆոնտանկա գետի երկայնքում գտնվող 18-րդ դարում կառուցված Շերեմետևների պալատի Շատրվանային տուն 34 հասցեում։ 1935-1941 թվականներին այստեղ գործել է Գիտահանրամատչելի թանգարան, որը գերմանական նվաճումների ժամանակ փակվել է։ Աննա Ախմատովան 1918-1920 թվականներին ապրել է Շատրվանային տան հյուսիսային հատվածում, 1920-ական թվականներից մինչև 1952 թվականի փետրվար՝ հարավային հատվածում։
Հետագայում շենքն ամբողջությամբ տրվել է Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտին, և միայն 20-րդ դարի վերջում, երբ ինստիտուտը տեղափոխվել է քաղաք, այն կիրառվել է թանգարանային նպատակներով։
Այժմ շենքի հիմնական մասը հատկացված է Սանկտ Պետերբուրգի երաժշտական թանգարանին, իսկ շենքի թևային հատվածը՝ գրողի թանգարանին։
Ախմատովայի անվան այլ թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանկտ Պետերբուրգում բանաստեղծուհուն և նրա գործունեությանը նվիրված մյուս թանգարանը կոչվում է «Աննա Ախմատովա։ Արծաթե դար»[4] և գտնվում է Պետերբուրգի Ավտովո մետրոյի կայարանի հարևանությամբ[5]։
Ուկրաինայի Խմելնիցկու մարզի Սլոբոդկա-Շելեխովսկայա գյուղում գործում է Աննա Ախմատովայի անվան գրական թանգարան[6][7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Աննա Ախմատովայի գրասեղանը, բանաստեղծի բնօրինակ նամակները՝ ուղղված բռնադատված որդու պաշտպանությանը
-
Ձայնարկիչ
-
Խոհանոց
-
Նախկին ամուսնու ձերբակալումից հետո Ախմատովան վերարկուն թողել է նույն տեղում՝ որպես հիշատակ։ Նույն տեսքով կախված է նաև թանգարանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Anna Akhmatova Literary and Memorial Museum(չաշխատող հղում), St Petersburg Encyclopedia(չաշխատող հղում).
- ↑ The Anna Akhmatova Museum at The Fountain House, Russian Museums.info.
- ↑ The Anna Akhmatova Museum at The Fountain House Արխիվացված 2011-03-20 Wayback Machine, St Petersburg City information.
- ↑ http://www.akhmatova.org/museums/aa_servek.htm
- ↑ http://www.russianmuseums.info/M189
- ↑ Олена О'Лір. Анна Ахматова — в українському інтер'єрі // День. — 2 серпня 2012 р.
- ↑ [1]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anna Akhmatova Museum website Արխիվացված 2010-04-20 Wayback Machine (ռուս.)
- The Anna Akhmatova Museum at The Fountain House Արխիվացված 2010-04-28 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ախմատովայի թանգարան» հոդվածին։ |
|