Jump to content

Անհատական ճաշակ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհատական ճաշակ
Personal Preference
Изображение логотипа
ԺանրԿատակերգություն
Դրամա
Ռոմանտիկա
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՍոն Հյունգ Սուկ
Նոհ Ջոնգ Չան
Գլխավոր
դերերում
Սոն Յե Ջին
Լի Մին Հո
ՊրոդյուսերՀան Հի
ՍցենարիստՔիմ Հե Ջու
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էմարտի 31, 2010-ից մայիսի 20, 2010
ՀեռուստաալիքMBC
ԴիստրիբյուտորMBC
ՆախորդCan We Love Again?
ՀաջորդI Live Without Incident?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Անհատական ճաշակ (հանգըլ: 개인의 취향; հանջա: 個人의 趣向; կոր․ նոր ռոմ․: Kaeinui Chwihyang; MR: Kaein-ŭi Ch‘wihyang, ավելի հայտնի է որպես Personal Preference), 2010 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որում նկարահանվել են Սոն Յե Ջինը և Լի Մին Հոն։ Այն հիմնված է 2007 թվականին գրված նույնանուն վեպի վրա, որի հեղինակն է Լի Սե Ինը, որում պատմվում է կահույքի դիզայներ Պակ Քե Ինի մասին, ով ապրում է Ջեոն Ջին Հոյի հետ միասին, և նա կարծել է, որ նա համասեռամոլ է[1][2][3][4][5][6]։ Հեռուստասերիալը ցուցադրվել է MBC հեռուստաալիքով 2010 թվականի մարտի 31- ից մինչև մայիսի 20- ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21:55, հեռուստասերիալը բաղկացած էր 16 սերիայից։

Բարեսիրտ և անկեղծ Պակ Քե Ինի կյանքը վերածվեց խառնաշփոթի մեկ ակնթարթում։ Դյուրահավատ աղջկան դավաճանեցին միանգամից նրա ամենամոտիկ երկու մարդիկ՝ լավագույն ընկերուհին և փեսացուն։ Նա հանդիպում էր Չանգ Ռյոլի հետ, սիրահարված էր նրան մինչև ականջների ծայրը, միայն թե փեսացուն հանկարծակի հայտարարում է, որ երբեք չի սիրել նրան, նա եղել է տղայի համար ընդամենը փոքրիկ շուն, որը մոլորվել էր փողոցում։ Նա ընտրել է շատ նուրբ և շատ դյուրահավատ աղջկա, ջերմացրել է, գուրգուրել, բայց եկել է բաժանման ժամանակը։ Նա թողնում է աղջկան, որպեսզի ամուսնանա Քե Ինի լավագույն ընկերուհու հետ, ում հետ ամուսնանալը շահավետ էր երիտասարդի բիզնեսի համար։

Բայց սա Քե Ինի արկածների միայն սկիզբն էր։ Աղջիկը զբաղվում է դիզայներական կահույք պատրաստելով և փորձում է դրանք վաճառել։ Բայց հաճախորդներ չեն եղել և երբեք էլ չեն լինի։ Խնդիրը նրանում է, որ աղջիկը վարկ է վերցրել իր հայրիկի տան դիմաց, ծնողներից գաղտնի, այնպես որ շտապ շահույթ է պետք։ Ցավոք սրտի, գումար չկա և չի լինի։

Որպեսզի գոնե ինչ- որ չափով բարելավի իր ֆինանսական վիճակը Քե Ինը որոշում է տան սենյակներից մեկը վարձով տալ։ Նա կնախընտրեր, որպեսզի իր հարևանը լինի աղջիկ, բայց իգական սեռի թեկնածուներ չկային։ Բայց նրա հետ հարևան դառնալու ցանկություն է հայտնում երիտասարդ գեղեցիկ Ջոն Ջին Հոն։ Որոշ թյուրիմացությունների պատճառով, Քե Ինը համոզված էր, որ նա համասեռամոլ էր, ով նախընտրում է տղաների։ Նման մեկի հետ ապրելը հաճույք է, յուրաքանչյուր աղջիկ երազում է համասեռամոլ ընկերոջ մասին։

Ջին Հոն ունի իր շարժառիթները, որպեսզի ապրի այդ տանը։ Քե Ինի պապիկը, ով երիտասարդ տարիքում կառուցել է տունը, եղել է հայտնի ճարտարապետ և տանը թաքցրել էր տան հատակագիծը։ Երիտասարդի մոտ, ով ղեկավարում է ոչ այդքան մեծ ընկերությունը, այժմ դժվար ժամանակներ էին, նրան անհրաժեշտ էր ձեռք բերել գաղտնի գծագրերը, եթե իհարկե նրանք գոյություն ունեն։

Բայց իրականում Ջին Հոն հասարակ երիտասարդ է և ընդհանրապես համասեռամոլ չէ։ Քե Ինի պարզությունը, անեմղությունը, բարի և արդար սիրտը կգերեն յուրաքանչյուրին, միայն անհրաժեշտ է նրան ավելի լավ ճանաչել։ Կարող է արդյո՞ք սառնասիրտ և անտարբեր տղան, ով սովոր էր չմտերմանալ մարդկանց հետ, դիամակայել նրան։ Եվ ինչպե՞ս է նա բացատրելու, որ նա համասեռամոլ չէ, որ իրականում հասարակ տղա է և իրենց ծանոթության հենց առաջին իսկ պահից խաբել է նրան[7][8]։

Անփույթ աղջիկ։ Նա սկսնակ կահույքի դիզայներ է, և հայտնի ճարտարապետ Պակ Չոլ Հանի աղջիկը։ Այն բանից հետո երբ նրա ընկերը Հան Չանգ Ռյոլը նրան փոխարինում է իր հարևանուհու հետ, նրա սրտում մի մեծ սպի է մնում։

Ճարտարապետ, ով ամեն կերպ փորձում է պահպանել իր փոքրիկ գործակալությունը, ինչպես նաև վերադարձնել իր մահացած հայրիկի ընկերությունը Չանգ Ռյոլի հայրիկից։

  • Կիմ Ջի Սոկ - Հան Չանգ Ռյոլ

Ջոն Ջին Հոյի հակառակորդը և Քե Ինի նախկին ընկերը։

  • Վանգ Ջի Հե - Կիմ Ին Հե
  • Ռյու Սունգ Ռյոնգ - Չոի Դո Բին
  • Ջո Են Ջի - Լի Յանգ Սոն, Քե Ինի լավագույն ընկերուհին
  • Ջունգ Սունգ Հվա - Նոհ Սանգ Ջոն, Ջին Հոյի օգնականը
  • Իմ Սեոլոնգ - Կիմ Թե Հուն[14]
  • Չոի Են Սո - Նա Հե Մի, Ջին Հոյի մանկության ընկերը։ Նա երիտասարդ տարիքում սիրում էր Ջին Հոյին
  • Պակ Հե Մի - Ջոն Ջանգ Մի, Ջին Հոյի մայրիկը
  • Ան Սոկ Հվան - Հան Յուն Սոբ, Չհանգ Ռյոլի հայրիկը։ Նախկինում աշխատում էր Ջին Հոյի հայրիկի ընկերությունում, բայց հետագայում նրան դավաճանում է։
  • Ջանգ Ուն Յանգ - Քարտուղար Քիմ
  • Կանգ Շին Իլ - Պակ Չոլ Հան,Կե Ինի հայրը։ Հայտնի ճարտարապետ, ով կառուցել է Սանջոեն իր կնոջ և աղջկա համար։

Հատուկ ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բոնգ Թե Գյու - Լի Ուն Հո (ep 1-2)
  • Ջունգ Չան - փեսա (ep 1)
  • Սոնգ Սոն Մի - հարսնացու Bride (ep 1)
  • Ջուլիեն Կանգ - Ջե (ep 7)
  • Յուն Են Հյե - Յուն Են Սու (ep 8)
  • Կիմ Նամ Գիլ - սրճարանում ստած մարդ (ep 11)
Սերիայի # Ցուցադրման ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[15] AGB Nielsen[16]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 31 մարտի 2010 թվական 12.7% 13.7% 12.5% 13.8%
2 1 ապրիլի 2010 թվական 11.4% 11.9% 12.5% 14.2%
3 7 ապրիլի 2010 թվական 12.9% 14.5% 11.5% 13.0%
4 8 ապրիլի 2010 թվական 12.8% 14.0% 10.9% 12.7%
5 14 ապրիլի 2010 թվական 13.0% 14.3% 11.8% 13.6%
6 15 ապրիլի 2010 թվական 12.2% 13.1% 11.1% 12.7%
7 21 ապրիլի 2010 թվական 13.6% 15.1% 11.6% 14.0%
8 22 ապրիլի 2010 թվական 13.0% 13.9% 11.9% 13.2%
9 28 ապրիլի 2010 թվական 14.2% 15.8% 13.1% 15.1%
10 29 ապրիլի 2010 թվական 13.9% 15.0% 12.1% 13.7%
11 5 մայիսի 2010 թվական 16.2% 17.6% 12.6% 14.4%
12 6 մայիսի 2010 թվական 14.3% 15.8% 12.3% 14.0%
13 12 մայիսի 2010 թվական 12.1% 13.1% 10.9% 12.6%
14 13 մայիսի 2010 թվական 13.2% 14.3% 10.2% 11.8%
15 19 մայիսի 2010 թվական 12.4% 13.0% 10.7% 12.1%
16 20 մայիսի 2010 թվական 14.3% 14.9% 11.1% 12.4%
Միջին 13.3% 14.4% 11.7% 13.3%

Մրցանակաբաշխություններ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2010
MBC Drama Awards[17]
Գերազանցության մրցանակ, դերասան Լի Մին Հո Հաղթանակ
Լավագույն նորեկ դերասան Իմ Սոլոնգ Առաջադրված
Ճանաչության մրցանակ Լի Մին Հո Առաջադրված
Սոն Յե Ջին Առաջադրված
Լավագույն զույգ Լի Մին Հո և Սոն Յե Ջին Առաջադրված
GyaO! Awards (Japan)[18][19]
Լավագույն / արտերկրուց ամենաշատ ցուցադրված դրամա Անհատական ճաշակ Հաղթանակ

Միջազգային հեռարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Կորեայի միջին վարկանիշին[20], «Անձնական ճաշակի» արտասահմանյան իրավունքները արդեն վաճառվել էին Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Չինաստանում, Թայվանում, Սինգապուրում, Հոնկոնգում և Թաիլանդում[21][22]։

Ճապոնիայում սերիալը ցուցադրվել է KNTV հեռուստաալիքով 2010 թվականի մարտի 31- ից[23]։ Reruns aired on TBS beginning February 16, 2012;[24] Այն կիսում նույն ժամանակային ինտերվալը Լի Մին Հոյի մեկ այլ Քաղաքային որսորդ դրամայի հետ, որը ցուցադրվում էր Fuji TV հեռուստաալիքով[25]։

Ֆիլիպիններում սերիալը ցուցադրվել է ABS-CBN հեռուստաալիքով «Կատարյալ հանդիպում» անունով 2010 թվականի նոյեմբերի 8- ից մինչև 2011 թվականի հունվարի 7- ը։

Մալազիայում ցուցադրվել է 8TV հեռուստաալիքով մալայերեն NTV7 ենթագրերով։

Թաիլանդում այն ցուցադրվել է Channel 7 հեռուստաալիքով ամեն շաբաթ և կիրակի օրերին ժամը 9։15, 2011 թվականի մարտի 5- ից[26]։

Այն նաև հեռարձակվել է մերձավոր արևելքում MBC 4 հեռուստալիքով ( "الذوق الخاص" կրկնօրինակված), այն սկսել են ցուցադրել 2014 թվականի փետրվարի 16- ից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hong, Lucia (2010 թ․ հունվարի 26). «Son Ye-jin to star in new drama with Lee Min-ho». 10Asia. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Lynn Kim, Lee Ji-hye (2010 թ․ մարտի 26). «Son Ye-jin says relieved Lee Min-ho "not young-looking" (1)». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Lynn Kim, Lee Ji-hye (2010 թ․ մարտի 26). «Son Ye-jin says relieved Lee Min-ho "not young-looking" (2)». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Yoon, Hee-seong (2010 թ․ ապրիլի 16). «On the set of MBC TV series Personal Taste». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. Yoon, Hee-seong (2010 թ․ ապրիլի 16). «Personal Taste will gain flavor, says Son Ye-jin - Part 1». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. Yoon, Hee-seong (2010 թ․ ապրիլի 16). «Personal Taste will gain flavor, says Son Ye-jin - Part 2». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Personal Taste». Korea Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. Lee, Ji-hye (2010 թ․ մարտի 26). «PREVIEW: MBC TV series Personal Taste». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Han, Sang-hee (2010 թ․ փետրվարի 8). «Top Actresses Heading Toward Small Screen». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Han, Sang-hee (2010 թ․ մարտի 30). «Younger Men, Power, Money Fill Dramas». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. Kang, Myoung-seok (2010 թ․ մայիսի 4). «10LINE: Actress Son Ye-jin». 10Asia. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  12. Garcia, Cathy Rose A. (2010 թ․ հունվարի 1). «Lee Min-ho to Star in New MBC Drama». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. Ko, Jae-wan (2010 թ․ մայիսի 10). «STAR DIARY: Lee Min-ho - Part 10». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. Kim, Jessica (2010 թ․ հոկտեմբերի 12). «PIFF: Interview - 2AM member Im Seulong». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Hong, Lucia (2010 թ․ դեկտեմբերի 31). «Kim Nam-joo, Han Hyo-joo win grand prize at MBC Acting Awards». 10Asia. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  18. «Personal Taste Wins Best Foreign Drama Award in Japan». Soompi. 2012 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  19. Sunwoo, Carla (2012 թ․ նոյեմբերի 21). «Personal Taste claims a Japanese award». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  20. Hong, Lucia (2010 թ․ ապրիլի 16). «No competition for Sister of Cinderella in TV ratings». 10Asia. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  21. Kim, Lynn (2010 թ․ ապրիլի 1). «Personal Taste already stirring Asia». 10Asia. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  22. Ko, Jae-wan (2010 թ․ հոկտեմբերի 29). «Lee Min-ho wins more hearts in Asia with Personal Taste». 10Asia. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  24. Hong, Lucia (2012 թ․ փետրվարի 2). «Lee Min-ho, Son Ye-jin TV series to air in Japan this month». 10Asia. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  25. Ko, Hong-ju (2012 թ․ փետրվարի 2). «City Hunter and Personal Taste to Air in Japan: Lee Min Ho vs. Lee Min Ho?». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  26. «เรื่องย่อ รักไม่เก๊ จัดเต็มหัวใจ Personal Taste». Kapook.com (Thai). 2011 թ․ մարտի 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]