Անհատական ճաշակ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անհատական ճաշակ
Personal Preference
Personalpreference.jpg
ԺանրԿատակերգություն
Դրամա
Ռոմանտիկա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորՍոն Հյունգ Սուկ
Նոհ Ջոնգ Չան
Գլխավոր
դերերում
Սոն Յե Ջին
Լի Մին Հո
ՊրոդյուսերՀան Հի
ՍցենարիստՔիմ Հե Ջու
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էմարտի 31, 2010-ից մայիսի 20, 2010
ՀեռուստաալիքMBC
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Անհատական ճաշակ (հանգըլ: 개인의 취향; հանջա: 個人의 趣向; կոր․ նոր ռոմ․: Kaeinui Chwihyang; MR: Kaein-ŭi Ch‘wihyang, ավելի հայտնի է որպես Personal Preference), 2010 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որում նկարահանվել են Սոն Յե Ջինը և Լի Մին Հոն։ Այն հիմնված է 2007 թվականին գրված նույնանուն վեպի վրա, որի հեղինակն է Լի Սե Ինը, որում պատմվում է կահույքի դիզայներ Պակ Քե Ինի մասին, ով ապրում է Ջեոն Ջին Հոյի հետ միասին, և նա կարծել է, որ նա համասեռամոլ է[1][2][3][4][5][6]։ Հեռուստասերիալը ցուցադրվել է MBC հեռուստաալիքով 2010 թվականի մարտի 31- ից մինչև մայիսի 20- ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21:55, հեռուստասերիալը բաղկացած էր 16 սերիայից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեսիրտ և անկեղծ Պակ Քե Ինի կյանքը վերածվեց խառնաշփոթի մեկ ակնթարթում։ Դյուրահավատ աղջկան դավաճանեցին միանգամից նրա ամենամոտիկ երկու մարդիկ՝ լավագույն ընկերուհին և փեսացուն։ Նա հանդիպում էր Չանգ Ռյոլի հետ, սիրահարված էր նրան մինչև ականջների ծայրը, միայն թե փեսացուն հանկարծակի հայտարարում է, որ երբեք չի սիրել նրան, նա եղել է տղայի համար ընդամենը փոքրիկ շուն, որը մոլորվել էր փողոցում։ Նա ընտրել է շատ նուրբ և շատ դյուրահավատ աղջկա, ջերմացրել է, գուրգուրել, բայց եկել է բաժանման ժամանակը։ Նա թողնում է աղջկան, որպեսզի ամուսնանա Քե Ինի լավագույն ընկերուհու հետ, ում հետ ամուսնանալը շահավետ էր երիտասարդի բիզնեսի համար։

Բայց սա Քե Ինի արկածների միայն սկիզբն էր։ Աղջիկը զբաղվում է դիզայներական կահույք պատրաստելով և փորձում է դրանք վաճառել։ Բայց հաճախորդներ չեն եղել և երբեք էլ չեն լինի։ Խնդիրը նրանում է, որ աղջիկը վարկ է վերցրել իր հայրիկի տան դիմաց, ծնողներից գաղտնի, այնպես որ շտապ շահույթ է պետք։ Ցավոք սրտի, գումար չկա և չի լինի։

Որպեսզի գոնե ինչ- որ չափով բարելավի իր ֆինանսական վիճակը Քե Ինը որոշում է տան սենյակներից մեկը վարձով տալ։ Նա կնախընտրեր, որպեսզի իր հարևանը լինի աղջիկ, բայց իգական սեռի թեկնածուներ չկային։ Բայց նրա հետ հարևան դառնալու ցանկություն է հայտնում երիտասարդ գեղեցիկ Ջոն Ջին Հոն։ Որոշ թյուրիմացությունների պատճառով, Քե Ինը համոզված էր, որ նա համասեռամոլ էր, ով նախընտրում է տղաների։ Նման մեկի հետ ապրելը հաճույք է, յուրաքանչյուր աղջիկ երազում է համասեռամոլ ընկերոջ մասին։

Ջին Հոն ունի իր շարժառիթները, որպեսզի ապրի այդ տանը։ Քե Ինի պապիկը, ով երիտասարդ տարիքում կառուցել է տունը, եղել է հայտնի ճարտարապետ և տանը թաքցրել էր տան հատակագիծը։ Երիտասարդի մոտ, ով ղեկավարում է ոչ այդքան մեծ ընկերությունը, այժմ դժվար ժամանակներ էին, նրան անհրաժեշտ էր ձեռք բերել գաղտնի գծագրերը, եթե իհարկե նրանք գոյություն ունեն։

Բայց իրականում Ջին Հոն հասարակ երիտասարդ է և ընդհանրապես համասեռամոլ չէ։ Քե Ինի պարզությունը, անեմղությունը, բարի և արդար սիրտը կգերեն յուրաքանչյուրին, միայն անհրաժեշտ է նրան ավելի լավ ճանաչել։ Կարող է արդյո՞ք սառնասիրտ և անտարբեր տղան, ով սովոր էր չմտերմանալ մարդկանց հետ, դիամակայել նրան։ Եվ ինչպե՞ս է նա բացատրելու, որ նա համասեռամոլ չէ, որ իրականում հասարակ տղա է և իրենց ծանոթության հենց առաջին իսկ պահից խաբել է նրան[7][8]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անփույթ աղջիկ։ Նա սկսնակ կահույքի դիզայներ է, և հայտնի ճարտարապետ Պակ Չոլ Հանի աղջիկը։ Այն բանից հետո երբ նրա ընկերը Հան Չանգ Ռյոլը նրան փոխարինում է իր հարևանուհու հետ, նրա սրտում մի մեծ սպի է մնում։

Ճարտարապետ, ով ամեն կերպ փորձում է պահպանել իր փոքրիկ գործակալությունը, ինչպես նաև վերադարձնել իր մահացած հայրիկի ընկերությունը Չանգ Ռյոլի հայրիկից։

  • Կիմ Ջի Սոկ - Հան Չանգ Ռյոլ

Ջոն Ջին Հոյի հակառակորդը և Քե Ինի նախկին ընկերը։

  • Վանգ Ջի Հե - Կիմ Ին Հե
  • Ռյու Սունգ Ռյոնգ - Չոի Դո Բին

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջո Են Ջի - Լի Յանգ Սոն, Քե Ինի լավագույն ընկերուհին
  • Ջունգ Սունգ Հվա - Նոհ Սանգ Ջոն, Ջին Հոյի օգնականը
  • Իմ Սեոլոնգ - Կիմ Թե Հուն[14]
  • Չոի Են Սո - Նա Հե Մի, Ջին Հոյի մանկության ընկերը։ Նա երիտասարդ տարիքում սիրում էր Ջին Հոյին
  • Պակ Հե Մի - Ջոն Ջանգ Մի, Ջին Հոյի մայրիկը
  • Ան Սոկ Հվան - Հան Յուն Սոբ, Չհանգ Ռյոլի հայրիկը։ Նախկինում աշխատում էր Ջին Հոյի հայրիկի ընկերությունում, բայց հետագայում նրան դավաճանում է։
  • Ջանգ Ուն Յանգ - Քարտուղար Քիմ
  • Կանգ Շին Իլ - Պակ Չոլ Հան,Կե Ինի հայրը։ Հայտնի ճարտարապետ, ով կառուցել է Սանջոեն իր կնոջ և աղջկա համար։

Հատուկ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոնգ Թե Գյու - Լի Ուն Հո (ep 1-2)
  • Ջունգ Չան - փեսա (ep 1)
  • Սոնգ Սոն Մի - հարսնացու Bride (ep 1)
  • Ջուլիեն Կանգ - Ջե (ep 7)
  • Յուն Են Հյե - Յուն Են Սու (ep 8)
  • Կիմ Նամ Գիլ - սրճարանում ստած մարդ (ep 11)

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիայի # Ցուցադրման ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[15] AGB Nielsen[16]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 31 մարտի 2010 թվական 12.7% 13.7% 12.5% 13.8%
2 1 ապրիլի 2010 թվական 11.4% 11.9% 12.5% 14.2%
3 7 ապրիլի 2010 թվական 12.9% 14.5% 11.5% 13.0%
4 8 ապրիլի 2010 թվական 12.8% 14.0% 10.9% 12.7%
5 14 ապրիլի 2010 թվական 13.0% 14.3% 11.8% 13.6%
6 15 ապրիլի 2010 թվական 12.2% 13.1% 11.1% 12.7%
7 21 ապրիլի 2010 թվական 13.6% 15.1% 11.6% 14.0%
8 22 ապրիլի 2010 թվական 13.0% 13.9% 11.9% 13.2%
9 28 ապրիլի 2010 թվական 14.2% 15.8% 13.1% 15.1%
10 29 ապրիլի 2010 թվական 13.9% 15.0% 12.1% 13.7%
11 5 մայիսի 2010 թվական 16.2% 17.6% 12.6% 14.4%
12 6 մայիսի 2010 թվական 14.3% 15.8% 12.3% 14.0%
13 12 մայիսի 2010 թվական 12.1% 13.1% 10.9% 12.6%
14 13 մայիսի 2010 թվական 13.2% 14.3% 10.2% 11.8%
15 19 մայիսի 2010 թվական 12.4% 13.0% 10.7% 12.1%
16 20 մայիսի 2010 թվական 14.3% 14.9% 11.1% 12.4%
Միջին 13.3% 14.4% 11.7% 13.3%

Մրցանակաբաշխություններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2010
MBC Drama Awards[17]
Գերազանցության մրցանակ, դերասան Լի Մին Հո Հաղթանակ
Լավագույն նորեկ դերասան Իմ Սոլոնգ Առաջադրված
Ճանաչության մրցանակ Լի Մին Հո Առաջադրված
Սոն Յե Ջին Առաջադրված
Լավագույն զույգ Լի Մին Հո և Սոն Յե Ջին Առաջադրված
GyaO! Awards (Japan)[18][19]
Լավագույն / արտերկրուց ամենաշատ ցուցադրված դրամա Անհատական ճաշակ Հաղթանակ

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Կորեայի միջին վարկանիշին,[20] «Անձնական ճաշակի» արտասահմանյան իրավունքները արդեն վաճառվել էին Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Չինաստանում, Թայվանում, Սինգապուրում, Հոնկոնգում և Թաիլանդում[21][22]։

Ճապոնիայում սերիալը ցուցադրվել է KNTV հեռուստաալիքով 2010 թվականի մարտի 31- ից[23]։ Reruns aired on TBS beginning February 16, 2012;[24] Այն կիսում նույն ժամանակային ինտերվալը Լի Մին Հոյի մեկ այլ Քաղաքային որսորդ դրամայի հետ, որը ցուցադրվում էր Fuji TV հեռուստաալիքով[25]։

Ֆիլիպիններում սերիալը ցուցադրվել է ABS-CBN հեռուստաալիքով «Կատարյալ հանդիպում» անունով 2010 թվականի նոյեմբերի 8- ից մինչև 2011 թվականի հունվարի 7- ը։

Մալազիայում ցուցադրվել է 8TV հեռուստաալիքով մալայերեն NTV7 ենթագրերով։

Թաիլանդում այն ցուցադրվել է Channel 7 հեռուստաալիքով ամեն շաբաթ և կիրակի օրերին ժամը 9։15, 2011 թվականի մարտի 5- ից[26]։

Այն նաև հեռարձակվել է մերձավոր արևելքում MBC 4 հեռուստալիքով ( "الذوق الخاص" կրկնօրինակված), այն սկսել են ցուցադրել 2014 թվականի փետրվարի 16- ից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hong Lucia (January 26, 2010)։ «Son Ye-jin to star in new drama with Lee Min-ho»։ 10Asia։ Վերցված է December 1, 2012 
  2. Lynn Kim Lee Ji-hye (March 26, 2010)։ «Son Ye-jin says relieved Lee Min-ho "not young-looking" (1)»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  3. Lynn Kim Lee Ji-hye (March 26, 2010)։ «Son Ye-jin says relieved Lee Min-ho "not young-looking" (2)»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  4. Yoon Hee-seong (April 16, 2010)։ «On the set of MBC TV series Personal Taste»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  5. Yoon Hee-seong (April 16, 2010)։ «Personal Taste will gain flavor, says Son Ye-jin - Part 1»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  6. Yoon Hee-seong (April 16, 2010)։ «Personal Taste will gain flavor, says Son Ye-jin - Part 2»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  7. «Personal Taste»։ Korea Tourism Organization։ Վերցված է November 13, 2012 
  8. Lee Ji-hye (March 26, 2010)։ «PREVIEW: MBC TV series Personal Taste»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  9. Han Sang-hee (February 8, 2010)։ «Top Actresses Heading Toward Small Screen»։ The Korea Times։ Վերցված է November 18, 2012 
  10. Han Sang-hee (March 30, 2010)։ «Younger Men, Power, Money Fill Dramas»։ The Korea Times։ Վերցված է November 18, 2012 
  11. Kang Myoung-seok (May 4, 2010)։ «10LINE: Actress Son Ye-jin»։ 10Asia։ Վերցված է March 21, 2013 
  12. Garcia Cathy Rose A. (January 1, 2010)։ «Lee Min-ho to Star in New MBC Drama»։ The Korea Times։ Վերցված է November 18, 2012 
  13. Ko Jae-wan (May 10, 2010)։ «STAR DIARY: Lee Min-ho - Part 10»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  14. Kim Jessica (October 12, 2010)։ «PIFF: Interview - 2AM member Im Seulong»։ 10Asia։ Վերցված է November 18, 2012 
  15. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNMS Ratings (Korean)։ Վերցված է March 31, 2010 
  16. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է March 31, 2010 
  17. Hong Lucia (December 31, 2010)։ «Kim Nam-joo, Han Hyo-joo win grand prize at MBC Acting Awards»։ 10Asia։ Վերցված է March 21, 2013 
  18. «Personal Taste Wins Best Foreign Drama Award in Japan»։ Soompi։ November 21, 2012։ Վերցված է March 21, 2013 
  19. Sunwoo Carla (November 21, 2012)։ «Personal Taste claims a Japanese award»։ Korea JoongAng Daily։ Վերցված է November 14, 2014 
  20. Hong Lucia (April 16, 2010)։ «No competition for Sister of Cinderella in TV ratings»։ 10Asia։ Վերցված է March 21, 2013 
  21. Kim Lynn (April 1, 2010)։ «Personal Taste already stirring Asia»։ 10Asia։ Վերցված է March 21, 2013 
  22. Ko Jae-wan (October 29, 2010)։ «Lee Min-ho wins more hearts in Asia with Personal Taste»։ 10Asia։ Վերցված է March 21, 2013 
  23. http://www.kntv.co.jp/prog/detail/?p=25300
  24. Hong Lucia (February 2, 2012)։ «Lee Min-ho, Son Ye-jin TV series to air in Japan this month»։ 10Asia։ Վերցված է March 21, 2013 
  25. Ko Hong-ju (February 2, 2012)։ «City Hunter and Personal Taste to Air in Japan: Lee Min Ho vs. Lee Min Ho?»։ enewsWorld։ Վերցված է August 20, 2013 
  26. «เรื่องย่อ รักไม่เก๊ จัดเต็มหัวใจ Personal Taste»։ Kapook.com (Thai)։ March 3, 2011։ Վերցված է January 13, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]