Անկախության երթ
Անկախության երթ | |
---|---|
Թուրքիայի օրհներգի բառերը, Քեմալ Աթաթուրքի նկարը և նրա խոսքը թուրք երիտաարդությանը և Թուրքիայի դրոշը երկրի դպրոցներից մեկում | |
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Մեհմեդ Ակիֆ Էրսոյ |
Երգահան | Էդգար Մանաս |
Երկիր | Թուրքիա Հյուսիսային Կիպրոս |
Հաստատված | Մարտի 12, 1921 |
İstiklâl Marşı Վիքիպահեստում |
Անկախության երթ (թուրքերեն՝ İstiklâl Marşı), Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ազգային օրհներգ։ Բառերի հեղինակը թուրք բանաստեղծ Մեհմեդ Ակիֆ Էրսոյն (թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy, 1922) է[1]։ Երաժշտությունը գրվել է 1924 թվականին՝ հայազգի երգահան, դիրիժոր և դաշնակահար Էդգար Մանասի (1875-1964) կողմից։
Տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնօրինակ տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]թուրքերեն՝ Korkma, sönmez bu şafaklarda yüzen al sancak; |
Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]Մի՛ վախեցիր, չի՛ մարի արևացայտ դրոշը ալ՝ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի ապրիլի 23-ին բացվեց Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, որը ստեղծված թուրքական պետության քայլերգ ունենալու համար հայտարեց բանաստեղծության մրցույթ։ Վեց ամսում Թուրքիայի լուսավորության (կրթության) նախարարությանը ներկայացվեց 724 բանաստեղծություն։ Մրցույթի արդյունքում հաղթեց Անկարայում ապրող պատգամավոր, ճանաչված բանաստեղծ Մեհմեդ Ակիֆ Էրսոյի «Մեր հերոս բանակին» բանաստեղծությունը։ 1921 թվականի մարտի 12-ին հաստատվում է հիմնի խոսքերը և հայտարարվում է երաժշտության մրցույթ։ 1924 թվականին հատուկ խորհուրդը ընդունում է Ալի Ռֆաթ Չաղաթայի երաժշտությունը, որը հնչում է մինչև 1930 թվականը։ 1930թ․-ին փոխվում է այն և ընտրվում է հայազգի կոմպոզիտոր Էդգար Մանասի գործիքավորած երաժշտությունը, որը հնչում է մինչև այսօր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Turkish Legislator Poets, Mehmet Akif Ersoy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Turkey | İstiklâl Marşı | National Anthems of the World from NationalAnthems.me
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության երթ» հոդվածին։ |
|