Jump to content

Անեթթե Բյոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեթթե Բյոե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ և Հոկեյիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 5, 1957(1957-11-05)[1][2] (66 տարեկան)
Ծննդավայր՝Լարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա
Ակումբ՝Larvik Turn & IF? և Bjerke IL?

Բյոե Անեթե (նորվ.՝ Anette Bøe, նոյեմբերի 5, 1957(1957-11-05)[1][2], Լարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի մրցանակակիր[4]։

Աշխարհի գավաթում Բյոեն առաջին անգամ հանդես է եկել 1982 թվականին, այդ նույն թվականին էլ տարել է իր առաջին հաղթանակը աշխարհի գավաթում։ Աշխարհի գավաթում ունի ընդամենը 8 հաղթանակ։ 1984 թվականից 1985 թվականների մրցաշրջանում Նյոեն հաղթանակել է աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում,  21 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմոին։

1980 թվականին Լեյք Փլեսիդում տեղի ունեցած օլիմպիական խաղերում, էստեֆատային մրցավազքում նվաճել է բրոնզե մեդալ, ինչպես նաև զբաղեցրել է 24-րդ տեղը 5 կմ մրցավազքում։

1988 թվականի Կալգարիում տեղի ունեցած օլիմպիական խաղերում, 20 կմ մրցավազքում զբաղեցրել է 20-րդ տեղը։

Աշխարհի առաջնություններում նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ, ավելի հաջող ելույթ է ունեցել 1985 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է չորս մեդալ, այդ թվում երկու ոսկե։

Բացի դահուկային մրցավազքից, մասնագիտացած է նաև հոկեյի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=5734
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Tidligere vinnereNorwegian Union of Sport Journalists.
  4. «Бёэ, Анетте - Юнионпедия». ru.unionpedia.org (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]