Jump to content

Անդրես Սյոբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրես Սյոբեր
Ծնվել էապրիլի 25, 1956(1956-04-25)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՀառկու, Հարյումաա, Էստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ

Անդրես Սյոբեր (ապրիլի 25, 1956(1956-04-25)[1], Հառկու, Հարյումաա, Էստոնիա), էստոնացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոբերը հանրահայտ է դարձել որպես Էստոնիայի երիտասարդական ամենահաջողակ մարզիչներից մեկը։ Պրոֆեսիոնալ բասկետբոլից հեռանալուց հետո Տալլինի Մուստամյաե շրջանում տղաների համար անցկացրել է բասկետբոլի մարզումներ։ Թիմի հետ, որը հաճախ ներկայացվում էր որպես Էստոնական ԽՍՀ երիտասարդական հավաքական, նրանք հաղթել են հայրենիքում հնարավոր բոլոր առաջնություններում, ինչպես նաև լավագույն արդյունքներ գրանցել Խորհրդային Միությունում։ Այդ ժամանակ նա էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) խաղացող միակ էստոնացու՝ Մարտին Մյույրսեպի առաջին մարզիչը։

Ֆինլանդիա և Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հետ ութ տարի աշխատելուց հետո Սյուբերը 2 տարի աշխատել է Տալինի մանկավարժական ինստիտուտում։ Այնուհետև տեղափոխվել է Ֆինլանդիա, որտեղ նախ աշխատել է որպես երիտասարդական մարզիչ, բայց շուտով սկսել մարզել Ֆինլանդիայի բասկետբոլային չեմպիոնատին (Կորիսլիգային) մասնակցող մի քանի թիմեր։ 10 տարի Ֆինլանդիայում գտնվելուց հետո Սյոբերն ի վերջո վերադարձել է Էստոնիա՝ մարզելու «TTÜ/A. Le Coq»«» թիմին։ Տալլինի տեխնոլոգիական համալսարանում գործող թիմի հետ երկու մրցաշրջան չի կարողացել հասնել որևէ նշանակալի արդյունքի, որից հետո տեղափոխվել է Էստոնիայի ուժեղագույն «Կալև» թիմն ու դրա հետ դարձել Էստոնիայի չեմպիոն։

«Ռակվերե Տարվաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին «Կալևը» և Էստոնիայի մեկ այլ թին՝ «Ռակվերեն» հայտարարել են իրենց սնանկության մասին, և Անդրես Սյոբերը նոր մարտահրավերներ է սկսել փնտրել։ Սկզբից մտածում էր նորից երիտասարդներին մարզելու մասին, սակայն հետո որոշել է նոր ապրանքանիշ ստեղծել էստոնական բասկետբոլում՝ «Ռակվերե Տարվասը»։ Չնայած ֆինանսական խնդիրներին և ներքին լիգայում փլեյ-օֆֆ դուրս գալու համար լարված պայքարին, նրանց հաջողվել է հասնել արժանապատիվ արդյունքների և ճնշման տակ դնել ավելի հայտնի թիմերին։ Թիմի ստեղծման հիմքում ընկած էր տեղացի լավագույն խաղացողներին, երիտասարդ խաղացողների ու մի քանի արտասահմանցիների ընդգրկելու գաղափարը։

Բեկումնային մրցաշրջանը 2009-10 թվականն էր, երբ Անդրես Սյոբերին հաջողվել էր կազմավորել թիմ, որի կազմում ընդգրկված էին փորձառու խաղացողներ, ինչպիսիք են՝ Հոլանդիայի նախկին չեմպիոն Վալմո Կրիիսան, NBA-ի խաղացող Մարտին Մյույրսեպը, հեռանկարային երիտասարդ խաղացող Ռայն Վեյդեմանը, Կանադայի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Ռիչարդ Էլիաս Անդերսոնը, ինչպես նաև բասկետբոլիստներ ավելի ուժեղ թիմերից, օրինակ Կրիստո Սաաժը, Ռայն Ռաադիկը, Սվեն Կալդրեն։ Նրանք հասել են եզրափակիչ, որտեղ 4-2 հաշվով պարտվել են Տարտուի համալսարանի թիմին։ Հաջորդ տարի թիմի մեծ մասը փոխվել է, քանի որ առանցքային խաղացողները ավելի լավ պայմանագրեր են ձեռք բերել ավելի մեծ ակումբների հետ։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-1983 թվականներին «Կալև Տալինի» կազմում Սյոբերը խաղացել է Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օգտին։ 2011 թվականից Էստոնիայի U20 հավաքականի գլխավոր մարզիչն է, որի առաջնորդությամբ թիմը հաղթել է B դիվիզիոնում[3]։ 2012 թվականին Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիյտ Սոկն ընդգրկել է Անդրեաս Սյոբերին ազգային հավաքականում որպես գլխավոր մարզչի օգնական Եվրոբասկետ 2013-ի ընտրական փուլի համար[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոբերը NFL-ի նախկին ֆուտբոլիստ Դեյվ Ռագոնեի խորթ հայրն[5], նաև սիրված սովետա-էստոնացի երգչուհի Աննե Վեսկիի դպրոցական դասընկերը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. profile at basket.ee
  3. «Georgia, Estonia celebrate promotion». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  4. "Andres Sõber asub tööle meeste koondise abitreenerina". Õhtuleht. 9 July 2012. Accessed 7 September 2012. (et)
  5. Esko, Andrus. "Andres Sõber:'Kui saaksin olla Eesti koondise peatreener...'". Õhtuleht. 30 November 2002. Accessed 1 April 2012. (et)
  6. Filippov, Janar. "Andres Sõber:'Kui eurosarja läheme tuleb klubi logo muuta' Արխիվացված 2012-04-06 Wayback Machine". Eesti Ekspress. 6 May 2010. Accessed 1 April 2012. (et)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]