Մարտին Մյույրսեպ
![]() Martin Müürsepp | ||
![]() | ||
Դիրքը | Ծանր հարձակվող/ թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 13, 31, 33 | |
Ի ծնե տրված անունը | Մարտին Մյույրսեպ Martin Müürsepp | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 26, 1974 (46 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,08 մ | |
Քաշ | 107 կգ | |
Դրաֆթի տարի | 1996 / ռաունդ` 1 / ընտր.` 25-րդ | |
Դրաֆթ ակումբ | Յութա Ջազ | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես բասկետբոլիստ`![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Որպես մարզչի օգնական ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Մարտին Մյույրսեպ (էստ.՝ Martin Müürsepp, սեպտեմբերի 26, 1974[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող։ Մասնագիտական կարիերայում հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» և «Դալաս Մավերիքս»[2] ակումբներում՝ ընտրվելով «Յութա Ջազի» կողմից՝ 1996 թվականի դրաֆթի 1-ին ռաունդի 25-րդ ընտրությամբ։
Եղել է Էստոնիայի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։ Ներկա պահին աշխատում է որպես գլխավոր մարզչի օգնական Էստոնական «Կալև» ակումբում և Բելառուսի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականում։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյուրսեպը ծնվել և մեծացել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Հաճախել է №39 և 43 դպրոցները, ինչպես նաև Տալլինի արվեստների գիմնազիան[3]։ Նախնական շրջանում Մյույրսեպը հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ, սակայն ինը տարեկանից սկսում է լրջորեն զբաղվել բասկետբոլով՝ նախկին բասկետբոլիստ և տալլինյան «Կալև» ակումբի նախկին խաղացող Անդրես Շոբերի ղեկավարությամբ[4]։ 1989 թվականին, Էստոնական ԽՍՀ-ի երիտասարդական հավաքականում հաջող հանդես գալուց հետո, Մյույրսեպին նկատում է Ստանիսլավ Երեմենը և ընդգրկում ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում[5]։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենի «Կալևում» և մի շարք այլ եվրոպական ակումբների կազմերում հանդես գալուց հետո, Մյույրսեպը որոշում է ուժերը փորձել աշխարհի առաջատար բասկետբոլային լիգայում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)՝ հայտարարելով թեկնածությունը 1996 թվականի դրաֆթում, որտեղ ընտրվում է «Յութա Ջազի» կողմից՝ առաջին ռաունդի 25-րդ ընտրությամբ և անմիջապես տեղափոխվում է «Մայամի Հիթ» ՝ ապագա դրաֆթի ընտրության իրավունքի դիմաց (23-րդը 2000 թ. դրաֆթում)։
NBA-ում ընդհանուր առմամբ Մյույրսեպն անցկացրել է 83 հանդիպում՝ մեկ մրցաշրջան անցկացնելով «Մայամի Հիթի» և երկու մրցաշրջան «Դալաս Մավերիքսի» կազմերում՝ միջինում խաղալով 11, 5 րոպե և բերելով 4, 7 միավոր, 2, 2 անդրադարձ։ Մինչ օրս Մյույրսեպն համարվում է NBA-ում երբևէ հանդես եկած միակ էստոնացին։
NBA-ի կարիերայից հետո Մյույրսեպը երեք տարի շարունակ հանդես է գալիս Հունաստանի առաջնության «Արիս Սալոնիկ» և «ԱԷԿ Աթենք» ակումբներում։ Վերջինիս կազմում 2000 թվականին նվաճում է Սպորտայի գավաթը և 2000 և 2001 թվականների Հունաստանի բասկետբոլի գավաթները։
Ռուսական «ՈւՆԻՔՍ Կազանի» կազմում Մյույսեպը դառնում է 2001–2002 և 2003–2004 մրցաշրջանների Ռուսաստանի ազգային առաջնության արծաթե մեդալակիր։ 2003–2004 խաղաշրջանում կրկին «ՈւՆԻՔՍ Կազանի» կազմում Մյույրսեպը նվաճում է նորաստեղծ ՖԻԲԱ-ի Եվրոպայի գավաթը, ինչպես նաև անվանակոչվում եզրափակիչ քառյակի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 2004–2005 մրցաշրջանը անցկացնում է «ԲԿՄԱ Մոսկվայի» կազմում, ապա նորից վերադառնում «ՈւՆԻՔՍ»։
2006–07 մրցաշրջանն անցկացնելով էստոնական «Տարտու Ռոք» ակումբում, Մյույրսեպը 2007 թվականի օգոստոսին նոր պայմանագիր է կնքում Ավստրալիայի բասկետբոլի ազգային լիգայի «Մելբուրն Թայգերս» ակումբի հետ[6]։ Վնասվածքի պատճառով Մյույրսեպը խաղաշրջանի միջնամասում լքում է «Թայգերսը» և վերադառնում հայրենիք և 2008 թվականի փետրվարին պայմանագիր կնքում «Կալևի» հետ։ Մոտ մեկ տարի ընդգրկված լինելով ակումբի կազմում, Մյույրսեպը երբեք դուրս չի հանվում խաղադաշտ։ 2010 թվականի մարտին Մյույսեպը վերադառնում է Էստոնիայի ազգային լիգայի «Ռակվերե Տարվաս» ակումբում։ «Տարվասի» կազմում Մյույրսեպը նվաճում է ազգային լիգայի մի շարք մրցանակներ, որից հետո հեռանում բասկետբոլիստի կարիերայից։
2010 թվականի օգոստոսին Մյույրսեպը դառնում է «Կալևի» օգնական մարզիչներից մեկը[7]։ Թիմն այդ ժամանակից ի վեր նվաճել է 3 անընդմեջ էստոնական տիտղոս։ 2013 թվականի ամռանը Մյույրսեպն համաձայնում է դառնալ նաև Բելառուսի բասկետբոլի ազգային հավաքականի օգնական մարզիչը[8]։
Հավաքականի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին Մյույրսեպը միանում է ԽՍՀՄ մինչև 16 տարեկանների պատանեկան հավաքականին, որը գրավում է 5-րդ տեղը 1991 թվականի ՖԻԲԱ-ի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Եղել է նաև մինչև 22 տարեկանների Էստոնիայի երիտասարդական հավաքականի անդամ։ 1993–2005 և 2007 թվականներին Մյույրսեպը հանդես է եկել Էստոնիայի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականում։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995–96 Էստոնայի բասկետբոլի լիգա («Տալլինա Կալև»)
- 1995–96 Էստոնայի բասկետբոլի գավաթ («Տալլինա Կալև)
- 1999–00 Սապորտայի գավաթ («ԱԷԿ Աթենք»)
- 1999–00 Հունաստանի բասկետբոլի գավաթ («ԱԷԿ Աթենք»)
- 2000–01 Հունաստանի բասկետբոլի գավաթ («ԱԷԿ Աթենք»)
- 2003–04 ՖԻԲԱ Եվրոպայի գավաթ («ՈւՆԻՔՍ Կազան»)
- 2004–05 Ռուսաստանի բասկետբոլի բարձրագույն լիգա («ԲԿՄԱ Մոսկվա»)
- 2004–05 Ռուսաստանի բասկետբոլի գավաթ («ԲԿՄԱ Մոսկվա»)
- 2006–07 Էստոնայի բասկետբոլի լիգա («Տարտու Ռոք»)
- 2008–09 Էստոնայի բասկետբոլի գավաթ («Կալև/ Կրամո»)
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 7× Էստոնիայի տարվա բասկետբոլիստ (1996, 2000–2005)
- 2002–03 Ռուսաստանի լիգայի փլեյ-օֆֆի MVP («Ուրալ Գրեյթ»)
- 2003–04 ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի եզրափակիչ քառյակի MVP («ՈւՆԻՔՍ Կազան»)
NBA-ի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Կանոնավոր մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1996–97 | Մայամի | 10 | 0 | 2.7 | 0.357 | 0.250 | 0.429 | 0.5 | 0.3 | 0.0 | 0.1 | 1.7 |
1996–97 | Դալաս | 32 | 0 | 10.0 | 0.419 | 0.150 | 0.679 | 1.9 | 0.5 | 0.4 | 0.3 | 4.3 |
1997–98 | Դալաս | 41 | 7 | 14.7 | 0.435 | 0.421 | 0.761 | 2.8 | 0.7 | 0.7 | 0.3 | 5.7 |
Կարիերա | 83 | 7 | 11.5 | 0.425 | 0.323 | 0.693 | 2.2 | 0.6 | 0.5 | 0.3 | 4.7 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
- ↑ «Մարտին Մյույրսեպի էջը NBA.com կայքում»։ Արխիվացված օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 12
- ↑ Սոյդրո Մարտ (2010)։ Mürka. Pea jagu üle։ Տալլին: «Գո գրուպ»։ էջեր 16–17։ ISBN 978-9949-9097-0-4
- ↑ Սոյդրո Մարտ (2010)։ Mürka. Pea jagu üle։ Տալլին: «Գո գրուպ»։ էջ 21։ ISBN 978-9949-9097-0-4
- ↑ Սօյդրո Մարտ (2010)։ Mürka. Pea jagu üle։ Տալլին: «Գո գրուպ»։ էջ 48։ ISBN 978-9949-9097-0-4
- ↑ «Թայգերսը 2007/08-ին ընդառաջ ձևավորում է երկվորյակ աշտարակներ»(չաշխատող հղում)
- ↑ «Müürsepa uus amet: BC Kalev/Cramo abitreener!» Վերցված՝ Հունիսի 6, 2013 Կաղապար:Et icon
- ↑ Martin «Müürsepp hakkab treenima Valgevene koondist» Վերցված՝ Հունիսի 6, 2013 Կաղապար:Et icon
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Soidro Mart (2010)։ Mürka. Pea jagu üle։ Tallinn: Go Group։ ISBN 978-9949-9097-0-4
- Lään, Vello; Ibrus, Märt (2006)։ Eesti korvpall: portreed։ Tallinn: Eesti Korvpalliliit։ ISBN 9949-406-68-4