Տիյտ Սոկ
![]() Tiit Sokk | |||||
![]() | |||||
Դիրքը | Խաղարկող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Տիյտ Սոկ Tiit Sokk | ||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1964 (60 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Հասակ | 1,91 մ | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Որպես բասկետբոլիստ`![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Որպես մարզիչ ![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
|
Տիյտ Սոկ (էստ.՝ Tiit Sokk, նոյեմբերի 15, 1964 թ.), էստոնացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող, բասկետբոլային մարզիչ։
Հանդես է եկել ԽՍՀՄ տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ Սեուլի 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերում, ինչպես նաև արծաթե մեդալ 1986 և 1990 թվականների ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություններում։ «Տալիննա Կալև» ակումբի կազմում 1991 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Հանդես է եկել նաև հունական «Պանատինաիկոս» և «Արիս Սալոնիկ» ակումբներում։ Վերջինիս կազմում մեկ մրցաշրջան խաղալուց հետո Տիյտը 1998 թվականին հեռանում է բասկետբոլիստի կարիերայից։
1988 թվականին ճանաչվել է Էստոնիայի տարվա լավագույն տղամարդ մարզիկ։ Նույն թվականին իր ծննդավայրում հիմնել է բասկետբոլի դպրոց։ Բասկետբոլիստի կարիերայից հեռանալուց հետո Սոկը մարզել է մի շարք էստոնական ակումբներ, ինչպես նաև 2004 թվականից մինչ օրս մարզում է Էստոնիայի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը։
Սոկն ունի երկու որդի՝ Տանել և Ստեն-Տիմու անուններով, ովքեր նույնպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ են և համապատասխանաբար հանդես են գալիս Էստոնիայի բասկետբոլի առաջնության «Կալև/Կրամո» և «Տարտու Ռոք» ակումբներում։
2011 թվականի օգոստոսին Սոկն առաջադրվել է Էստոնիայի բասկետբոլի փառքի սրահ։
Ակումբային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տալլինա Կալև
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուսական բասկետբոլի 100-ամյակը. պատմություններ, իրադարձություններ և մարդիկ». տեղեկատու / Հեղինակ-կազմող՝ Կվասկով Վ. Բ., «Սովետսկիյ սպորտ» — էջ 274։ ISBN 5-9718-0175-9 (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիյտ Սոկը ԲասկետՊեդիա կայքում(չաշխատող հղում) (անգլերեն)
- Լուսանկարներ (ռուս.)
- Տիյտ Սոկ Արխիվացված 2010-10-17 Wayback Machine (էստոներեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիյտ Սոկ» հոդվածին։ |
|