Անդրեյ Նաումով
Անդրեյ Նաումով ռուս.՝ Андрей Зиновьевич Наумов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1891 |
Ծննդավայր | Çistay Vısilkası, Q42309406?, Chistopolsky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 19, 1950 (58 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Աշխատավայր | Թոդտ կազմակերպություն |
Կուսակցություն | Russian Peoples' Labour Party? |
Անդամություն | Թոդտ կազմակերպություն |
Անդրեյ Նաումով (ռուս.՝ Наумов, Андрей Зиновьевич, նոյեմբերի 19, 1891, Çistay Vısilkası, Q42309406?, Chistopolsky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական առաջնորդ, գեներալ-մայոր (1940), Առաջին համաշխարհային պատերազմի, Քաղաքացիական պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1941 թվականին գերեվարվել է Գերմանիայի կողմից և դարձել կոլաբորացիոնիստ։ Պատերազմից հետո նա ձերբակալվել է ԽՍՀՄ-ում և մահապատժի ենթարկվել դատարանի դատավճռով[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Նաումովը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 19-ին, Կազանի մարզի Չիստոպոլսկիե Վիսելկի գյուղում, գյուղացիական ընտանիքում։ Գյուղի դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես հյուսն։ 1911 թվականին Նաումովը զորակոչվել է ցարական բանակ։
Նա մասնակցել է Առաջին աշխարհամարտին Հյուսիսարևմտյան ճակատում, ստացել ավագ ենթասպայի կոչում և վիրավորվել։ 1918 թվականի ապրիլի 25-ին Նաումովը կամավոր միացել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին` Կոլչակի զորքերի դեմ ռազմական գործողություններին։ Պատերազմից հետո, մինչև 1926 թվականը, նա ղեկավարում էր վաշտ և գումարտակ։ 1926 թվականին ավարտել է Մոսկվայի հետևակի հրամանատարական դպրոցը, այնուհետև մինչ 1931 թվականը ղեկավարել է հրաձգային տարբեր ստորաբաժանումներ։ 1931-1932 թվականներին Նաումովը ծառայում էր որպես գնդի հրամանատարի տեղակալ։ Այնուհետև ավարտել է «Կրակոց» բարձրագույն հրամանատարական դասընթացները և մինչև 1938 թվականը հրամանատարել է հրաձգային զորագնդում։ 1938-1939 թվականներին Նաումովը ծառայել է որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1939 թվականի փետրվարի 10-ին նրան շնորհվել է բրիգադի հրամանատարի կոչում, նույն օրը Նաումովը նշանակվել է Բելառուսի հատուկ ռազմական շրջանի 13-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1940 թվականի հունիսի 4-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Նաումովը իր դիվիզիայի հետ միասին մասնակցել է ԽՍՀՄ պետական սահմանին գերմանական զորքերի դեմ մղվող մարտերին, իսկ դրանից հետո` Սմոլենսկի մոտակայքում ընթացող մարտերին։ Վերջինիս ընթացքում դիվիզիան ընկել է շրջապատման մեջ։ 1941 թվականի սեպտեմբերի 19-ին Նաումովը փորձել է դուրս գալ շրջապատումից, բայց գերեվարվել է[2]։ Սկզբում նրան պահում էին Մինսկի մոտ գտնվող ռազմագերիների ճամբարում, այնուհետև տեղափոխվել է Համելբուրգի համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նա սկսել է համագործակցել ճամբարի վարչակազմի հետ, անդամագրվել ռազմագերիների նացիստական կուսակցությանը, գլխավորել գերմանամետ քարոզչությունը։ 1945 թվականի հունվարին Նաումովը տեղափոխվել է Նյուրնբերգի ճամբար։ 1945 թվականի մայիսի սկզբին նա ազատվել է ամերիկյան զորքերի կողմից։ Խորհրդային ռազմական հայրենադարձության Փարիզի առաքելության միջոցով Նաումովը տեղափոխվել է Մոսկվա։ Ներքին գործերի ազգային կոմիսարիատի կողմից ստուգում անցկացնելուց հետո Նաումովը ձերբակալվել է և դատվել։ 1950 թվականին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան նախկին գեներալ-մայոր Անդրեյ Նաումովին դատապարտել է մահապատժի` կամավոր հանձնվելու և նացիստների հետ համագործակցության համար[1]։ Դատավճիռը ի կատար է ածվել 1950 թվականի ապրիլի 19-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Свердлов Ф. Д. Советские генералы в плену. — М. : Изд-во фонда «Холокост», 1999. — 246 с.
- ↑ «ОБД "Мемориал"».(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коллектив авторов. Великая Отечественная: Комдивы. Военный биографический словарь. Командиры стрелковых, горнострелковых дивизий, крымских, полярных, петрозаводских дивизий, дивизий ребольского направления, истребительных дивизий. (Ибянский — Печененко). — М.: Кучково поле, 2015. — Т. 4. — С. 945-946. — 330 экз. — ISBN 978-5-9950-0602-2.
- Свердлов Ф. Д. Советские генералы в плену. — М.: Издательство фонда «Холокост», 1999. — 246 с.
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 19 մահեր
- 1950 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս զինվորականներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Ռուս գեներալներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ