Անդրեյ Նաումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Նաումով
ռուս.՝ Андрей Зиновьевич Наумов
Ծնվել էնոյեմբերի 19, 1891(1891-11-19)
ԾննդավայրQ4516512?, Q42309406?, Q4516524?, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 19, 1950(1950-04-19) (58 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Անդրեյ Նաումով (ռուս.՝ Наумов, Андрей Зиновьевич, նոյեմբերի 19, 1891(1891-11-19), Q4516512?, Q42309406?, Q4516524?, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1950(1950-04-19), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական առաջնորդ, գեներալ-մայոր (1940), Առաջին համաշխարհային պատերազմի, Քաղաքացիական պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1941 թվականին գերեվարվել է Գերմանիայի կողմից և դարձել կոլաբորացիոնիստ։ Պատերազմից հետո նա ձերբակալվել է ԽՍՀՄ-ում և մահապատժի ենթարկվել դատարանի դատավճռով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Նաումովը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 19-ին, Կազանի մարզի Չիստոպոլսկիե Վիսելկի գյուղում, գյուղացիական ընտանիքում։ Գյուղի դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես հյուսն։ 1911 թվականին Նաումովը զորակոչվել է ցարական բանակ։

Նա մասնակցել է Առաջին աշխարհամարտին Հյուսիսարևմտյան ճակատում, ստացել ավագ ենթասպայի կոչում և վիրավորվել։ 1918 թվականի ապրիլի 25-ին Նաումովը կամավոր միացել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին` Կոլչակի զորքերի դեմ ռազմական գործողություններին։ Պատերազմից հետո, մինչև 1926 թվականը, նա ղեկավարում էր վաշտ և գումարտակ։ 1926 թվականին ավարտել է Մոսկվայի հետևակի հրամանատարական դպրոցը, այնուհետև մինչ 1931 թվականը ղեկավարել է հրաձգային տարբեր ստորաբաժանումներ։ 1931-1932 թվականներին Նաումովը ծառայում էր որպես գնդի հրամանատարի տեղակալ։ Այնուհետև ավարտել է «Կրակոց» բարձրագույն հրամանատարական դասընթացները և մինչև 1938 թվականը հրամանատարել է հրաձգային զորագնդում։ 1938-1939 թվականներին Նաումովը ծառայել է որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1939 թվականի փետրվարի 10-ին նրան շնորհվել է բրիգադի հրամանատարի կոչում, նույն օրը Նաումովը նշանակվել է Բելառուսի հատուկ ռազմական շրջանի 13-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1940 թվականի հունիսի 4-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Նաումովը իր դիվիզիայի հետ միասին մասնակցել է ԽՍՀՄ պետական ​​սահմանին գերմանական զորքերի դեմ մղվող մարտերին, իսկ դրանից հետո` Սմոլենսկի մոտակայքում ընթացող մարտերին։ Վերջինիս ընթացքում դիվիզիան ընկել է շրջապատման մեջ։ 1941 թվականի սեպտեմբերի 19-ին Նաումովը փորձել է դուրս գալ շրջապատումից, բայց գերեվարվել է[2]։ Սկզբում նրան պահում էին Մինսկի մոտ գտնվող ռազմագերիների ճամբարում, այնուհետև տեղափոխվել է Համելբուրգի համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նա սկսել է համագործակցել ճամբարի վարչակազմի հետ, անդամագրվել ռազմագերիների նացիստական ​​կուսակցությանը, գլխավորել գերմանամետ քարոզչությունը։ 1945 թվականի հունվարին Նաումովը տեղափոխվել է Նյուրնբերգի ճամբար։ 1945 թվականի մայիսի սկզբին նա ազատվել է ամերիկյան զորքերի կողմից։ Խորհրդային ռազմական հայրենադարձության Փարիզի առաքելության միջոցով Նաումովը տեղափոխվել է Մոսկվա։ Ներքին գործերի ազգային կոմիսարիատի կողմից ստուգում անցկացնելուց հետո Նաումովը ձերբակալվել է և դատվել։ 1950 թվականին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան նախկին գեներալ-մայոր Անդրեյ Նաումովին դատապարտել է մահապատժի` կամավոր հանձնվելու և նացիստների հետ համագործակցության համար[1]։ Դատավճիռը ի կատար է ածվել 1950 թվականի ապրիլի 19-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Свердлов Ф. Д. Советские генералы в плену. — М. : Изд-во фонда «Холокост», 1999. — 246 с.
  2. «ОБД "Мемориал"» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коллектив авторов. Великая Отечественная: Комдивы. Военный биографический словарь. Командиры стрелковых, горнострелковых дивизий, крымских, полярных, петрозаводских дивизий, дивизий ребольского направления, истребительных дивизий. (Ибянский — Печененко). — М.: Кучково поле, 2015. — Т. 4. — С. 945-946. — 330 экз. — ISBN 978-5-9950-0602-2.
  • Свердлов Ф. Д. Советские генералы в плену. — М.: Издательство фонда «Холокост», 1999. — 246 с.