Անդրեաս Եվդոկացի (1541[1], Թոքաթ[1]), գրիչ, ժամանակագիր։ Գրել է «Ժամանակագրություն», որն ընդգրկում է 1453-1668 թվականների իրադարձությունները։ Տեղեկություններ է հաղորդում թուրք-պարսկական պատերազմների, 1601 թվականի ջալալիների արշավանքների, Եվդոկիայի հայերի վերաբերյալ։ Օգտվել է գրավոր աղբյուրներից, իսկ XVI դ. կեսից հետո տեղի ունեցած իրադարձությունները շարադրել է որպես ականատես։ Վկայությունները հիմնականում արժանահավատ են և վերաբերում են օսմանյան թուրքերի և Սեֆևյան Պարսկաստանի մրցակցությանն ու պատերազմներին 1601-ին Զալալիների կատարած խժդժություններին, Եվդոկիայի հայերի կյանքին։
Պատկանյան Ք., Նշխարք մատենագրության հայոց, ՍՊԲ, 1884, էջ 41–49
Մանր ժամանակագրություններ, XIII–XVIII դդ., կազմ. Վ. Հակոբյան, հ. 1, Ե., 1951, էջ 154–64։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 393)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։