Անդրեաս Եվդոկացի (1541[1], Թոքաթ[1]), գրիչ, ժամանակագիր։ Գրել է «Ժամանակագրություն», որն ընդգրկում է 1453-1668 թվականների իրադարձությունները։ Տեղեկություններ է հաղորդում թուրք-պարսկական պատերազմների, 1601 թվականի ջալալիների արշավանքների, Եվդոկիայի հայերի վերաբերյալ։ Օգտվել է գրավոր աղբյուրներից, իսկ XVI դ. կեսից հետո տեղի ունեցած իրադարձությունները շարադրել է որպես ականատես։ Վկայությունները հիմնականում արժանահավատ են և վերաբերում են օսմանյան թուրքերի և Սեֆևյան Պարսկաստանի մրցակցությանն ու պատերազմներին 1601-ին Զալալիների կատարած խժդժություններին, Եվդոկիայի հայերի կյանքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 393)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։