Jump to content

Անդրեաս (Սուշեհիրի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Անդրեաս
Վարչական տարածքԹուրքիայի
ՎիլայեթՍիվասի մարզ
Այլ անվանումներԱնդերաս, Անդրեա, Անդրիաս, Առղայուս, Առղավիս, Ենդերես, Ենդիրես, Էնդերես, Էնտերես, Էնտիրես, Էնտրես, Էնտրյուս, Նիկոպոլիս, Սուշեհիր, Սուշեհրի
Մակերես831,5 կմ²
ԲԾՄ1017 մետր
Պաշտոնական լեզուԹուրքերեն
Բնակչություն25 295 մարդ (2023)
Ազգային կազմԹուրքեր
Տեղաբնականունաղվանիսցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ58600
Պաշտոնական կայքsusehri.bel.tr
Անդրեաս (Սուշեհիրի գավառ) (Աշխարհ)##
Անդրեաս (Սուշեհիրի գավառ) (Աշխարհ)

Անդրեաս, քաղաք (ավան, գյուղ, գյուղաքաղաք) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սուշեհիրի գավառակում[1]։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից հարավ-արևմուտք, Երզնկա-Սեբաստիա գլխավոր ճանապարհի վրա, Աշխարօվա հովտի արևմտյան ծայրամասում։ Հանդիսանում էր Սուշեհիր գավառակի կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով անցնում է Էնդերես գետը։ Ունի բերքառատ հող։ Քաղաքը թաղված էր նշենիների, կեռասենիների, ծիրանի ու ընկուզենու այգիների մեջ։ Ուներ գեղատեսիլ ջրվեժներ, առուներ և աղբյուրներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մեղմ կլիմա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը նույնացնում են մ.թ.ա. 60-ական թվականներին Պոմպեոսի կողմից հիմնադրված Նիկոպոլիս քաղաքի հետ։

1895 թվականին թուրքերը այրել են եկեղեցիները, դպրոցները, որտեղ պատսպարված հայ բնակիչներչը կոտորվել են։

1910-ական թվականներին քաղաքը Սուշեհիր կամ Էնդերես գավառի կենտրոնն էր։

1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային ջարդ։ Շատ քչերին հաջողվեց փրկվել և գաղթել օտար երկրներ։ 1915 թվականին բնակիչների փոքր խմբեր ամրացավ Կոմնենոսների ժամանակից մնացած հին Արդանսեղ բերդում և հերոսաբար կռվեցին թուրք ջարդարարների դեմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի նախօրյակին հայերի թիվը հասնում էր 5000-6000 մարդու։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, բանջարաբուծություն, արհեստագործությունն ու աևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեասն ուներ Ս. Աստվածածին, Ս. Սարգիս և այլ հայկական եկեղեցիներ։ Հիշատակված առաջին երկու եկեղեցիներից մեկը կառուցված է 595 թվականին։ Քաղաքում է գտնվում Արդանսեղ բերդը։ Բնակավայրում և նրա շրջակայքում կան նաև այլ հին կառույցների ավերակներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ուներ հայկական երկու վարժարան, որտեղ սովորում էին 270 սաներ, և մի մանկապարտեզ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 259

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 393