Անդրեաս (Սուշեհիրի գավառ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Անդրեաս | ||
| 40°9′46″N 38°5′8″E / 40.16278°N 38.08556°E | ||
| Վարչական տարածք | Թուրքիայի | |
| Վիլայեթ | Սիվասի մարզ | |
| Այլ անվանումներ | Անդերաս, Անդրեա, Անդրիաս, Առղայուս, Առղավիս, Ենդերես, Ենդիրես, Էնդերես, Էնտերես, Էնտիրես, Էնտրես, Էնտրյուս, Նիկոպոլիս, Սուշեհիր, Սուշեհրի | |
| Մակերես | 831,5 կմ² | |
| ԲԾՄ | 1017 մետր | |
| Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
| Բնակչություն | 25 056 մարդ (2025) | |
| Ազգային կազմ | Թուրքեր | |
| Տեղաբնականուն | աղվանիսցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Փոստային ինդեքսներ | 58600 | |
| Պաշտոնական կայք | susehri.bel.tr | |
|
| ||
Անդրեաս, քաղաք (ավան, գյուղ, գյուղաքաղաք) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սուշեհիրի գավառակում[1]։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից հարավ-արևմուտք, Երզնկա-Սեբաստիա գլխավոր ճանապարհի վրա, Աշխարօվա հովտի արևմտյան ծայրամասում։ Հանդիսանում էր Սուշեհիր գավառակի կենտրոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքով անցնում է Էնդերես գետը։ Ունի բերքառատ հող։ Քաղաքը թաղված էր նշենիների, կեռասենիների, ծիրանի ու ընկուզենու այգիների մեջ։ Ուներ գեղատեսիլ ջրվեժներ, առուներ և աղբյուրներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի մեղմ կլիմա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը նույնացնում են մ.թ.ա. 60-ական թվականներին Պոմպեոսի կողմից հիմնադրված Նիկոպոլիս քաղաքի հետ։
1895 թվականին թուրքերը այրել են եկեղեցիները, դպրոցները, որտեղ պատսպարված հայ բնակիչներչը կոտորվել են։
1910-ական թվականներին քաղաքը Սուշեհիր կամ Էնդերես գավառի կենտրոնն էր։
1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային ջարդ։ Շատ քչերին հաջողվեց փրկվել և գաղթել օտար երկրներ։ 1915 թվականին բնակիչների փոքր խմբեր ամրացավ Կոմնենոսների ժամանակից մնացած հին Արդանսեղ բերդում և հերոսաբար կռվեցին թուրք ջարդարարների դեմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի նախօրյակին հայերի թիվը հասնում էր 5000-6000 մարդու։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, բանջարաբուծություն, արհեստագործությունն ու աևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեասն ուներ Ս. Աստվածածին, Ս. Սարգիս և այլ հայկական եկեղեցիներ։ Հիշատակված առաջին երկու եկեղեցիներից մեկը կառուցված է 595 թվականին։ Քաղաքում է գտնվում Արդանսեղ բերդը։ Բնակավայրում և նրա շրջակայքում կան նաև այլ հին կառույցների ավերակներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ուներ հայկական երկու վարժարան, որտեղ սովորում էին 270 սաներ, և մի մանկապարտեզ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 259
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 393)։ |
| ||||||||||
