Անդրանիկ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1924 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1989 (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1951) |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատավայր | Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե |
Անդրանիկ Սարգիսի Մարտիրոսյան (Անդրեյ Սերգեյի) հուլիսի 25, 1924, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 1989, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, երկար տարիներ ԱՕԿՍ-ի, հետագայում Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեի նախագահի տեղակալ։
Ծնվել է 1924 թվականին Բաքվում։ 1943 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ 1946 թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ավարտել է 1951 թվականին և աշխատանքի անցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում նախ որպես հրահանգիչ, ապա երկրորդ քարտուղարի օգնական։
1959 թվականին գործուղվել է Մոսկվա, սովորել է Բարձրագույն դիվանագիտական դպրոցում։ 1961 թվականին ավարտելով այն վերադարձել է Երևան և աշխատանքի է անցել ԱՕԿՍ-ում որպես նախագահի տեղակալ։ 1965 թվականին, երբ ստեղծվում է Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեն, տեղափոխվում է այնտեղ որպես նախագահի առաջին տեղակալ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը[1]։ Մահացել է Մոսկվայում 1989 թվականին[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանի Պետական Համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Երևան 2004
- ↑ Անդրանիկ Մարտիրոսյանի որդու կայքը