Անդրանիկ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Մարտիրոսյան
Ծնվել է հուլիսի 25, 1924(1924-07-25)
Ծննդավայր Բաքու, Baku uyezd, ԱԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է հոկտեմբերի 11, 1989(1989-10-11) (65 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն դիվանագետ
Աշխատավայր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե

Անդրանիկ Սարգիսի Մարտիրոսյան (Անդրեյ Սերգեյի) հուլիսի 25, 1924(1924-07-25), Բաքու, Baku uyezd, ԱԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 1989(1989-10-11), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, երկար տարիներ ԱՕԿՍ-ի, հետագայում Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1924 թվականին Բաքվում։ 1943 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ 1946 թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ավարտել է 1951 թվականին և աշխատանքի անցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում նախ որպես հրահանգիչ, ապա երկրորդ քարտուղարի օգնական։

1959 թվականին գործուղվել է Մոսկվա, սովորել է Բարձրագույն դիվանագիտական դպրոցում։ 1961 թվականին ավարտելով այն վերադարձել է Երևան և աշխատանքի է անցել ԱՕԿՍ-ում որպես նախագահի տեղակալ։ 1965 թվականին, երբ ստեղծվում է Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեն, տեղափոխվում է այնտեղ որպես նախագահի առաջին տեղակալ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը[1]: Մահացել է Մոսկվայում 1989 թվականին[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի Պետական Համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Երևան 2004
  2. Անդրանիկ Մարտիրոսյանի որդու կայքը