Անդիմեշք (պարս.՝ اندیمشک), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեսթան օսթանում, Անդիմեշք շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 240 113 մարդ (2022)[1][2]։
Տեղադրված է Խուզեսթան օսթանի հյուսիսային մասում` Զագրոսի լեռների ստորոտին։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Ահվազից մոտ 127 կմ դեպի հյուսիս, հարևան Դեզֆուլ քաղաքից անմիջապես դեպի հյուսիս։ Քաղաքի մոտով են անցնում Ահվազը Թեհրանի հետ կապող ավտոմայրուղին և երկաթգիծը։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 135 116 մարդ, որոնք կազմում էին 39 151 տնտեսություն[3]։ Անդիմեշքը Խուզեսթան օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Ահվազից, Դեզֆուլից, Աբադանից և Բանդար Մահշահրից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.