Անգղն ու փոքրիկ աղջիկը
Անգղն ու փոքրիկ աղջիկը | |
---|---|
տեսակ | լուսանկար |
նկարիչ | Քևին Քարթեր[1] |
տարի | մարտ 1993 և 1993[1] |
ստեղծման երկիր | Հարավային Սուդան |
ժանր | ֆոտոլրագրություն |
գտնվում է | Այոդ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Անգղն ու փոքրիկ աղջիկը (անգլ.՝ The Vultere and the little girl), հայտնի նաև Սովամահ երեխան, Քևին Քարթերի արած լուսանկարը, որն առաջին անգամ հայտնվել է The New York Times ամսագրում 1993 թվականի մարտի 26-ին։ Լուսանկարում սովահար թույլ տղա է, որն, ասում են՝ իրականում աղջիկ է, որն ընկած է առջևի պլանում մոտակայքից իրեն հետևող անգղի հետ։ Հաղորդվում էր, որ երեխան փորձում էր հասնել մոտ կես մղոն հեռավորության վրա գտնվող ՄԱԿ-ի սնուցման կենտրոն՝ Այոդ, Սուդան (այժմ՝ Հարավային Սուդան), 1993 թվականի մարտին և ողջ մնաց դեպքից հետո։ Լուսանկարն արժանացել է Պուլիցերյան մրցանակի գեղարվեստական լուսանկարչության համար 1994թվականին։ Քարտերը կյանքից հեռացավ մրցանակն ստանալուց ամիսներ անց։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղցած եռանկյունի», օգնության կազմակերպություն անվանում, որն օգտագործվում էր 1990-ականներին՝ նշելու այն տարածքը, որը սահմանել էին հարավային Սուդանի Կոնգոր, Այոդ և Վաաթ համայնքները, և որը տարածվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ օգնության կազմակերպությունների վրա՝ սովի դեմ պայքարելու համար։ Տարածքի քառասուն տոկոսի հինգ տարեկանից փոքր երեխաները թերսնված էին, ինչպես 1993 թվականի հունվարին, և, ինչպես նշվում էր, ամեն օր միայն Այոդում 10-13 չափահասներ սովամահ էին լինում[2]։ Իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, Սուդանի Փրկօղակ Կազմակերպությունը հրավիրեց ֆոտոլրագրողների և այլ անձանց, որոնց նախկինում թույլ չէին տվել մուտք գործել երկիր՝ զեկուցելու պայմանների մասին։ 1993 թվականի մարտին կառավարությունը սկսեց վիզաներ տրամադրել լրագրողներին 24-ժամյա կացության համար՝ երկրի ներսում նրանց ճանապարհորդության խիստ սահմանափակումներով, ներառյալ կառավարության կողմից մշտապես վերահսկողությունը[3]։
Սիլվան և Քարթերը Սուդանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրավեր ՄԱԿ-ի՝ Սուդանի փրկօղակ կազմակերպության կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի մարտին նախկին լուսանկարիչ և արդեն ՄԱԿ-ի՝ Սուդանի փրկօղակ կազմակերպության տեղեկատվական բաժնի պատասխանատու Ռոբերտ Հադլին հրավիրեց Ջոաո Սիլվային և Քևին Քարթերին՝ Սուդանի հարավում տիրող սովի մասին զեկույց պատրաստելու համար՝ ճանապարհորդելով ապստամբների հետ։ Սիլվայի համար սա հնարավորություն էր հետագայում պատերազմի լուսանկարիչ աշխատելու համար։ Նա սկսեց նախապատրաստական աշխատանքները և հանձնարարություններ տվեց ճամփորդության ծախսերի վերաբերյալ։ Սիլվան Քարթերին հայտնեց առաջարկի մասին, իսկ վերջինս նույնպես հետաքրքրված էր այդդ ամենով։ Պատերազմի լուսանկարիչ Գրեգ Մարինովիչի խոսքերով, Քարթերը ուղևորությունը համարում էր որոշ խնդիրներ լուծելու հնարավորություն և «նա իրեն թակարդում էր զգում»։ Սուդանում լուսանկարներ անելը հնարավորություն էր որպես ֆրիլանսեր ավելի լավ կարիերա կառուցելու համար, ուստի Քարթերը, հավանաբար, «մեծապես մոտիվացված և ոգևորված էր այս ճամփորդությունն իրականացնելու առթիվ»[4]։ Ճամփորդության ծախսերը հոգալու համար Քարթերը որոշակի գումար հայթայթեց Ասսոշեյթեդ պրես-ից և այլ տեղերից[5]։
Նայրոբիում սպասելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլվան և Քարթերն իրենց ճանապարհին՝ դեպի Սուդան, կանգ առան Նայրոբիում։ Սուդանում նոր կռիվը ստիպեց նրանց սպասել անորոշ ժամանակով։ Քարթերը ՄԱԿ-ի հետ մեկ օրով մեկնեց Ջուբա՝ Սուդանի հարավ՝ լուսանկարելու պարենային օգնություն տեղափոխող նավը, սակայն իրավիճակը շուտով նորից փոխվեց։ ՄԱԿ-ը ապստամբների խմբից թույլտվություն ստացավ՝ պարենային օգնություն ուղարկել Այոդ։ Ռոբ Հադլին Ռոբ Հեդլին թռչում էր ՄԱԿ-ի փոքր ինքնաթիռով և հրավիրեց Սիլվային և Քարթերին իր հետ թռչել Այոդ[6]։
Այոդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ օրը, նրանց փոքր ինքնքաթիռը վայրէջք կատարեց Այոդի փոքր գյուղում, իսկ բեռնատար ինքնաթիռը՝ մի փոքր ուշ։ Գյուղի բնակիչները որոշ ժամանակ խնամք էին ստանում ՄԱԿ-ի բուժկետում։ Գրեգ Մարինովիչն ու Ջոաո Սիլվան այս ամենը ներկայացրել են «Խենթերի ակումբ» գրքում՝ «Ճանճերն ու սոված մարդիկ» գլխում[7]։ Մարինովիչը հետագայում գրել է, որ գյուղացիներն արդեն սպասում էին թռիչքուղու կողքին, որպեսզի հնարավորինս արագ սնունդ ստանան. «Մայրերը, որոնք միացել էին սպասող բազմությանը, իրենց երեխաներին թղել էին մոտակայքում՝ ավազոտ հողի վրա»[8]։ Սիլվան և Քարթերն առանձնացան՝ մեծերին ու երեխաներին, ողջերին և մեռածներին, պատերազմի պատճառով առաջացած աղետալի սովի բոլոր զոհերին լուսանկարնելու։ Քարթերը մի քանի անգամ գնաց Սիլվային պատմելու շոկային իրավիճակի մասին, որը քիչ առաջ լուսանկարել էր։ Սովին ականատես լինելը նրան խորապես ցնցել էր։ Սիլվան փնտրում էր ապստամբ զինվորների, ովքեր կարող էին նրան տանել իշխանության ներկայացուցիչների մոտ, և երբ գտավ զինվորներին, Քարթերը միացավ նրան։ Զինվորներն անգլերեն չէին խոսում, բայց նրանցից մեկը հետաքրքրված էր Քարթերի ժամացույցով։ Քարթերն իր ձեռքի էժան ժամացույցը նրան նվիրեց[9]։ Զինվորները նրանց թիկնապահները դարձան և հետևում էին նրանց՝ պաշտշանելու նպատակով[10][11]։ Ապստամբների հետ ևս մեկ շաբաթ մնալու համար նրանց պետք էր ապստամբների հրամանատարի թույլտվությունը։ Նրանց ինքնաթիռը պետք է մեկներ մեկ ժամից, և առանց մնալու թույլտվության նրանք ստիպված կլինեին հեռանալ։ Նրանք կրկին բաժանվեցին, և Սիլվան գնաց կլինիկա՝ խնդրելու ապստամբների հրամանատարին, սակայն նրան ասացին, որ հրամանատարը գտնվում է Հարավային Սուդանի Կոնգոր քաղաքում։ Սա Սիլվայի համար լավ լուր էր, քանի որ «ՄԱԿ-ի իրենց փոքրիկ ինքնաթիռը հաջորդը վայրէջք էր կատարելու այնտեղ»։ Նա դուրս եկավ կլինիկայից և վերադարձավ թռիչքուղի՝ ճանապարհին հանդիպած մեծերին և երեխաներին լուսանկարելով։ Նա հանդիպեց կիզիչ արևի տակ դեմքը ցած պառկած երեխային և լուսանկարեց նրան[12]։
Քարթերը տեսավ Սիլվային թռիչքուղու մոտ և ասաց նրան «Չես հավատա՝ ինչ հենց նոր նկարեցի... այս կուչ եկած երեխային էի նկարում և երբ դիրքս փոխեցի, անմիջապես աղջկա հետևում հայտնվեց այս անգղը... իսկ ես շարունակեցի նկարել. բազմաթիվ կադրեր արեցի»[12]։ Սիլվան հարցրեց՝ որտեղ է արել այդ լուսանկարը, նայելով շուրջը, որ ինքը նույնպես լուսանկարի։ Քարթերը մատնացույց արեց 50 մ (160 ֆուտ) հեռավորության վրա գտնվող տարածքը։ Հետո Քարթերն ասաց, որ քշել է անգղին։ Նա պատմեց, որ շոկի մեջ էր իր լուսանկարած տեսարանից, ասելով. «Ես տեսա այս ամենը, և միակ բանը, որի մասին կարող էի մտածել, Մեգանն էր»՝ նրա փոքր դուստրը։ Մի քանի րոպե անց, նրանք մեկնեցին Կոնգոր[13]։
2011-ին երեխայի հայրը հայտարարեց, որ երեխան իրականում տղա էր՝ Կոնգ Նյոնգը, որը ՄԱԿ-ի պարենային օգնության կայանի խնամքի տակ էր։ Նյոնգը մահացավ, ըստ ընտանիքի հայտնած տեղեկությունների, «տենդից», 2007-ի սկզբներին[14]։
Հրապարակում և հանրային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-ի մարտին The New York Times-ը փնտրում էր լուսանկար՝ Սուդանի սովի մասին Դոնաթելլա Լորչի պատմությունը պատկերելու համար։ Նենսի Բիրսկին՝ թերթի արտասահմանյան բաժնի լուսանկարչական խմբագիրը, կանչեց Մարինովիչին, որն էլ պատմեց նրան «ավազի վրա ընկած սովահար երեխային հետապնդող անգղի լուսանկարի մասին»։ Քարթերի լուսանկարը հրապարակվեց 1993-ի մարտի 26-ի համարում[15]։ Վերնագրում ասվում էր. «Սովից թուլացած մի փոքրիկ աղջիկ վերջերս ուշագնաց է եղել Այոդի կերակրման կենտրոն գնալիս։ Մոտակայքում մի անգղ էր սպասում»[3]։
Լուսանկարի առաջին հրապարակումը The New York Times-ում «սենսացիա առաջացրեց», Մարինովիչը գրում է, հավելելով «Այն օգտագործվում էր մարդասիրական կազմակերպությունների համար միջոցներ հավաքելու պաստառներում։ Ամբողջ աշխարհի թերթերն ու ամսագրերը հրապարակում էին այն, և Հանրային անհապաղ արձագանքը Սուդանում գործող ցանկացած մարդասիրական կազմակերպությանը գումար ուղարկելն էր»[16]։
Բարձրաձայնելով լուսանկարիչների, հրատարակիչների և ցնցող տեսարանների նման լուսանկարների դիտողների պատասխանատու էթիկական վարքագիծը, մշակութային գրող Սյուզան Սոնթագն իր «Ուրիշների ցավի մասին»[17] (2003) էսսեում գրել է. «Նայելով իրական սարսափին մոտիկից՝ և՛ ամոթ, և՛ ցնցում ես ապրում։ Թերևս միակ մարդիկ, ովքեր իրավունք ունեն նայելու նման ծայրահեղ մեծության տառապանքի պատկերներին, նրանք են, ովքեր կարող են ինչ-որ բան անել դա մեղմելու համար... կամ նրանք, ովքեր կարող ենն դասեր քաղել դրանից։ Մնացածս ուզենք թե չուզենք վոյերներ ենք»[18]։
Հատուկ խմբագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակության արձագանքի և երեխայի վիճակի վերաբերյալ հարցերի պատճառով Նյու-Յորք Թայմզը 1993 թվականի մարտի 30-ի համարում հրապարակեց հատուկ խմբագրություն, որտեղ մասնավորապես ասվում էր. «Անցյալ ուրբաթ Սուդանի մասին հոդվածով նկարում պատկերված էր մի փոքրիկ սուդանցի աղջիկ, ով սովից ընկել էր Այոդի կերակրման կենտրոն տանող ճանապարհին։ Նրա հետևում մի անգղ էր թաքնված։ Բազմաթիբ ընթերցողներ հետաքրքրված են աղջկա ճակատագրով։ Լուսանկարիչը հայտնում է, որ անգղին քշելուց նա բավականչափ կազդուրվել էր ճանապարհը շարունակելու համար։ Հայտնի չէ՝ արդյոք նա հասել է կենտրոն[19]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պուլիցերյան մրցանակ գեղարվեստական լուսանկարչության համար (1994)[20][21]
- Տարվա լուսանկար ըստ The American Magazine-ի[22]
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական լուսանկարչության համար տրվող Պուլիցերյան մրցանակ ստանալուց չորս ամիս անց Քարթերը ինքնասպանություն գործեց ածխածնի երկօքսիդի թունավորմամբ 1994 թվականի հուլիսի 27-ին 33 տարեկանում[23][24]։ Հարավային Աֆրիկայի Քեյփթաունի պատվավոր արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն գրել է Քարթերի մասին. «Եվ մենք քիչ բան գիտենք տրավմայի ենթարկվելու մասին, որը ոմանց դրդեց ինքնասպանության, այն է, որ, այո, այդ մարդիկ մահկանացուներ էին, որոնք գործում էին ամենադժվար պայմաններում[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 100 Photographs: The Most Influential Images of All Time — Time, 2016.
- ↑ Rone, Jemera (1993). «Civilisation Devastation: Abuses by All Parties in the War in Southern Sudan». Human Rights Watch. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 3,0 3,1 Lorch, Donatella (1993 թ․ մարտի 26). «Sudan Is Described as Trying to Placate the West». The New York Times. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Marinovich, Silva, էջեր 109-110
- ↑ Marinovich, Silva, էջ 110
- ↑ Marinovich, Silva, էջ 114
- ↑ Marinovich, Silva, էջեր 110–121
- ↑ Marinovich, Silva, էջ 115
- ↑ Marinovich, Silva, էջ 116
- ↑ Marinovich, Silva, էջեր 152–153
- ↑ «Carter and Soldiers». www.vimeo.com.
- ↑ 12,0 12,1 Marinovich, Silva, էջ 117
- ↑ Marinovich, Silva, էջ 118
- ↑ Rojas, Alberto (2011 թ․ փետրվարի 21). «Kong Nyong, el niño que sobrevivió al buitre» [Kong Nyong, The Boy Who Survived the Vulture]. El Mundo (Spanish). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Marinovich, Silva, էջեր 118–119
- ↑ Marinovich, Silva, էջ 151
- ↑ Susan Sontag, Regarding the Pain of Others. New York: Picador/Farrar, Straus and Giroux, 2003
- ↑ O'Hagan, Sean (2010 թ․ մարտի 8). «Viewer or Voyeur? The Morality of Reportage Photography». The Guardian (անգլերեն). London. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Editors' Note». The New York Times. 1993 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «The 1994 Pulitzer Prize Winner in Feature Photography». www.pulitzer.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Macleod, Scott (2001 թ․ հունիսի 24). «The Life and Death of Kevin Carter». Time. ISSN 0040-781X. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ McCabe, Eamonn (2014 թ․ հուլիսի 30). «From the Archive, 30 July 1994: Photojournalist Kevin Carter Dies». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Keller, Bill (1994 թ․ հուլիսի 29). «Kevin Carter, a Pulitzer Winner for Sudan Photo, Is Dead at 33». The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Carlin, John (1994 թ․ հուլիսի 31). «Obituary: Kevin Carter». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Tutu, 2000, էջ xi
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marinovich, Greg; Silva, João (2000). The Bang-Bang Club: Snapshots from a Hidden War. New York: Basic Books. ISBN 978-0-465-04413-9.
- Tutu, Desmond (2000). Foreword. The Bang-Bang Club: Snapshots from a Hidden War. By Marinovich, Greg; Silva, João. New York: Basic Books. էջեր ix–xi. ISBN 978-0-465-04413-9.
Կատեգորիա:Լուսանկարիչներ Կատեգորիա:Պուլիցերյան մրցանակակիրներ Կատեգորիա:Հարավային Սուդան