Քևին Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քևին Քարթեր
KevinCarter.jpg
Ծնվել էսեպտեմբեր 1960
ԾննդավայրՅոհաննեսբուրգ
Մահացել էհուլիսի 27, 1994(1994-07-27)[1][2] (33 տարեկանում)
Մահվան վայրՅոհաննեսբուրգ, ՀԱՀ
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
Մասնագիտությունպատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Pulitzer Prize for Photography?
ԱնդամությունBang-Bang Club?
Kevin Carter Վիքիպահեստում

Քևին Քարթեր (անգլ.՝ Kevin Carter, սեպտեմբեր 1960, Յոհաննեսբուրգ - հուլիսի 27, 1994(1994-07-27)[1][2], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), ֆոտոլրագրող Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Պուլիցերյան մրցանակի դափնեկի է: Անդամ է եղել «Bang-Bang Club» ֆոտոխմբին, որն աշխատում էր Աֆրիկայում 1990-ական թվականներին:

Սովալլուկ աղջկա լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Քարթերին համաշխարհային հռչակ բերեց 1993 թվականի մարտի 25-ին Սուդանում արված լուսանկարը: Այստեղ պատկերված են սովից տանջամահ լինող աղջնակն ու քիչ հեռվում վայրէջք կատարած գիշանգղը, որը սպասում է աղջկա մահվանը: Այս լուսանկարի համար Քևինը ստացել է Պուլիցերյան մրցանակ[3]: Լուսանկարը գնվել է «New York Times» պարբերականի կողմից և ցնցել է հասարակությանը[1]: Անձամբ Քարթերը ենթարկվեց ԶԼՄ-ների քննադատություններին և քարկոծումներին. նրան քննադատում էին դաժանության և անմարդակայնության մեջ: Այսպես է արտահայտվել «St. Petersburg Times» (Ֆլորիդա) պարբերականը.

Aquote1.png Մարդը, ով պատրաստում է իր տեսախցիկի օբյեկտիվը միայն նրա համար, որպեսզի սավահար աղջկան լուսանկարելով ստանա հաջողակ նկար, նա ընդամենը գիշատիչ է, ևս մի գիշանգղ:
- St. Petersburg Times
Aquote2.png


Ռազմական լուսանկարիչ Ժոաո Սիլվիայի հուշերում, ով նույնպես «Bang-Bang Club» լուսանկարչական ակումբի անդամ էր, տպավորվել է այն փաստը, որ Քարթերը առաջին անգամ է ականատես եղել լայնամսշտաբ սովի տեսարանին: Նա ուղղակի ցնցված է եղել իր աչքի առաջ տեղի ունեցող պատկերներից: Լուսանկարված աղջկա ծնողներն այդ պահին զբաղված են եղել հումանիտար օգնությամբ բեռնված օդանավի բեռնաթափմամբ: Իրենց հոգնատանջ ու ուժասպառ աղջկան մենակ են թողել մի քիչ հեռվում: Այդ ժամանակ աղջկանից ոչ շատ հեռու նստում է աֆրիկյան գիշանգղը: Որպեսզի երկուսն էլ, և՛ աղջիկը, և՛ գիշանգղը տեղավորվեն խցիկի ֆոկուսի մեջ, Քարթերը դանդաղորեն մոտենում է նրանց՝ ջանալով չվախեցնել թռչունին: Արդյունքում, տասը մետր հեռավորությունից, կատարում է լուսանկարների մի ամբողջ շարք, որից հետո քշում է թռչնին:

Իսպանացի երկու լուսանկարիչներ՝ Խոսե Մարիա Լուիս Արեզնատան և Լուիս Դավիլլան, չիմանալով Քարթերի մասին, նույնպես այդ տարածքում կատարում են այդպիսի լուսանկարներ: Ըստ նրանց տարբերակի, բարդ չի եղել այդպիսի լուսանկարներ անելը, քանի որ այդ տեղանքում գիշանգղերը բավականաչափ շատ են, իսկ սովահար երեխաները՝ էլ ավելի: Ուստի հենց երեխաները ուժասպառ լինելով այլևս չէին շարժվում, գիշանգղերը դրանց շփոթում էին դիակների հետ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

33 տարեկան հասակում Քևին Քարթերը ստանում է Պուլիցերյան մրցանակ: Դրանից հետո կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ: 1994 թվականի հուլիսի 27-ին իր պիկապով (նավի տեսակ) դուրս է գալիս գետի մյուս ափը: Այստեղ նա սքոչով ամրացնում է փողրակը արտանետիչ խողովակին, իսկ մյուս ծայրը բերում է դեպի պիկապի սալոն և գործի է գցում շարժիչը: Քարթերը մահկանացուն կնքում է՝ խեղդամահ լինելով ածխաթթու գազից:

Հատված նրա նամակից՝ գրված մահվանից առաջ.

«ես ճնշված եմ... Հեռախոսս անջատված է... Գումար չունեմ ռենտաս վճարելու համար... Երեխաներիս համար գումար չունեմ... Հաշիվներս մուծելու համար ոչինչ չունեմ... Գումա՛ր: Ինձ հետևում են սպանությունների, դիակների, դաժանության, դիակների և ցավի վառ հիշողությունները...սովահար կամ վիրավոր երեխաների նկարները, խելագարները, ում ձեռքերը քոր են գալիս, որոնցից շատերը ոստիկաններ են՝ դահիճներ... Եթե ինձ հաջողվի, ես կհանդիպեմ Քենին»[4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 Luminous-Lint — 2005.
  3. http://www.documentingreality.com/forum/f240/starving-child-vulture-photograph-9892/ Սովահար աղջկա և գիշանգղի նկարը
  4. Имеется ввиду ещё один член «Bang-Bang Club», Кен Оостерброек, убитый незадолго до этого во время перестрелки в 25 километрах от Йоханесбурга дружественным огнём
  5. Scott Macleod, The Life and Death of Kevin Carter. // Time Magazine-US Edition. — Monday, Sept. 12, 1994

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]