Jump to content

Անգլիական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիայի գտնվելու վայրը Եվրոպայում
Անգլիայի գտնվելու վայրը Եվրոպայում

Անգլիական խոհանոց, բրիտանական խոհանոցի տարածաշրջանային տարբերակը, բաղադրատոմսերի և սննդի պատրաստման ավանդույթների համադրություն Անգլիայում[1]։ Անգլիայի ավանդական ուտեստների հիմքը կազմում են միսը, ձուկը, բանջարեղենը և շիլաները[2]:Շատ տարբեր են սառը ուտեստները (ձկան գաստրոնոմիա, սենդվիչ)[3]. Առաջին ուտեեստներից ամենատարածվածներն են բուլյոնները և տարբեր տեսակի պյուրեները[4][5]։

Թեյախմությունը համարվում է անգլիական խոհարարության ավանդույթների կարևոր մասնիկը[4]

Անգլիացիները իրենց սննդակարգում շատ են օգտագործում տավարի, հորթի, ոչխարի, խոզի միս։ Անգլիացիների նախասիրությունների շարքում արժե հատկապես առանձնացնել տավարի տապակած միսը և տավարի սթեյքը։ Մսի հետ մատուցվում են բազմազան սոուսներ, մարինադներ, առավել հաճախ լոլիկի սոուս և թթու, իսկ որպես խավարտ` կարտոֆիլ և բանջարեղեն[4][6]։

Տոնական ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծննդյան պուդինգ - անգլիացիների ավանդական տոնական ուտեստներից մեկն է։ Պատրաստման համար օգտագործվում է ճարպայուղ, ալյուր, չամիչ, շաքար, ձու և տարբեր համեմունքներ։ Մատուցելուց առաջ պուդինգի վրա ռոմ են լցնում, այրում և այդպես դնում սեղանի վրա։ Ավանդական տոնական ուտեստներ են համարվում նաև լցոնված հնդկահավը բանջարեղենով, ծննդյան տորթը և այլն[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dickson Wright, 2011. Page 46
  2. Анна Павловская 5 O'clock и другие традиции Англии. — Litres, 2017-09-05. — 422 с. — ISBN 9785040072699
  3. Елена Константиновна Кузнецова Лучшие рецепты мировой кухни. — ОЛМА Медиа Групп, 2004. — 194 с. — ISBN 9785948481586
  4. 4,0 4,1 4,2 4,3 А. И. Титюнник, Ю. М. Новоженов Советская национальная и зарубежная кухня. — Рипол Классик, 1979. — 382 с. — ISBN 9785458259040
  5. «Английские блюда». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  6. Lehmann, 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիական խոհանոց» հոդվածին։