Անահիտ Խարմանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Խարմանդարյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1946(1946-09-04) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, հրապարակախոս և թարգմանչուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1969) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1979)
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ

Անահիտ Լևոնի Խարմանդարյան (սեպտեմբերի 4, 1946(1946-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հրապարակագիր, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Խարմանդարյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 4-ին[2], Երևանում, մտավորականների ընտանիքում։ Մորական կողմից ականավոր մանկավարժ, թարգմանիչ, արձակագիր և պետական նշանավոր գործիչ Սիմակ Սահակյանի, հորական կողմից՝ Սարդարապատի հերոսամարտի մասնակից, բազմաթիվ շքանշանների ասպետ Խորեն Խարմանդարյանի թոռնուհին է և Կարսի վերջին քաղաքապետ Մարտին Չեբանովի ծոռնուհին։

1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, 1979-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի արձակի բաժինը։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է 1989 թվականից, Հայաստանի գրողների միության անդամ՝ 2016 թվականից[3]։

1992—2017 թթ. աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում՝ որպես թարգմանիչ։ 2017 թ. արժանացել է Հայաստանի նախագահի շնորհակալագրի։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բարձրացիր գագաթը և շուրջդ նայիր» 1990։
  • «Ծեր պրոֆեսորի պատգամը» 2019[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր գիրք՝ «Ծեր պրոֆեսորի պատգամը»». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  2. «Анаит Хармандарян | Наша среда» (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  3. «ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 02.06.2016 ՆԻՍՏՈՎ ԱՆՑԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՑԱՆԿ». Վերցված է 04/02/2021-ին.
  4. «Տեղի ունեցավ արձակագիր, թարգմանչուհի, լրագրող Անահիտ Խարմանդարյանի "Ծեր պրոֆեսորի պատգամը" գրքի շնորհանդեսը։». Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.