Անա Բեատրիս Բարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Բեատրիս Բարոս
պորտ.՝ Ana Beatriz Barros-El Chiaty
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1982(1982-05-29) (41 տարեկան)
ԾննդավայրԻտաբիրա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել
 Ana Beatriz Barros Վիքիպահեստում

Անա Բեատրիս Բարոս֊Էլ Սաիտի (բրազ.-պորտ.՝ Ana Beatriz Barros-El Chiaty, մայիսի 29, 1982(1982-05-29), Իտաբիրա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել, «Victoria's Secret» կանացի ներքնազգեստի, հագուստի և կոսմետիկայի վաճառքով զբաղվող ընկերության ամենահայտնի մոդելներից («հրեշտակներից») մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մինաս Ժերայս նահանգի Իտաբիրա փոքրիկ քաղաքում, տնային տնտեսուհի Սոնիի և ինժեներ-մեխանիկ Ռենատո Բարոսի ընտանիքում[1]։ Նրա նախնիները եղել են իսպանացիների, իտալացիների և պորտուգալացիներ։ Անայի ընտանիքը հետագայում տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ Անա Բեատրիսն անցկացրել է իր մանկությունը։ Ներկայումս նա ապրում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում[2][3]։

2016 թվականի հուլիսի 8-ին Անա Բեատրիսն ամուսնացել է Քարիմ Էլ Սաիտիի հետ[4], 2017 թվականին ծնվել է նրանց որդին)[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Բեատրիսը մասնակցել է Guess, Christian Dior, Armani Jeans, Oakley, L’Oréal, Naf Naf, Diesel, Ermanno Scervino, Victoria's Secret, Chanel cosmetics և այլ ընկերությունների գովազդային արշավներին։

Բարոսը նաև ներկայացրել է մի շարք հայտնի ապրանաքնանիշեր։ 2002֊2008 թվականներին նրա լուսանկարը հայտնվել է Glamour, Vogue, Marie Claire, Allure, Audi magazine, W, ELLE և այլ ամսագրերի շապիկներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yahoo! Model of the Month: Ana Beatriz Barros». 2000 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2005 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Ana Beatriz Barros». gaportugal.pt. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  3. «Ana Beatriz Barros, el ángel prepara boda». lavanguardia.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Ана Беатрис Баррос и Карим Эль Чиати: свадебный фооотчет». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Ана Беатрис Баррос и Карим Эль Чиати стали родителями». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բեատրիս Բարոս» հոդվածին։