Այզենհյուտենշտադտ (գերմ.՝ Eisenhüttenstadt, 1953 թվականից մինչև 1961 թվականը՝ Ստալինշտադտ), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգի տարածքում։
Մտնում է Օդեր Շպրե շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 31 132 մարդ է (2010 թվականի նոյեմբերի 31–ի տվյալներով)[3]։ Զբաղեցնում է 63,40 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 12 0 67 120։
Քաղաքը ստորաբաժանվում է 4 քաղաքային շրջանների։
Անունը բառացիորեն նշանակում է «մետաղի գործարանների քաղաք», հայտնի կրճատումը՝ Հյուտե (գերմ.՝ Hütte)։
Քաղաքը կառուցվել է 1950 թվականին ԳԴՀ–ում։ 1953 թվականին քաղաքը, ի հիշատակ Ի․ Վ․ Ստալինի, վերանվանվել է Ստալինշտադտ (Շտալինշտադտ, Շտալինշտադտ-Օդերի-վրա, Ստալինշտադտ-Օդերի-վրա)։ Քաղաքը, որ կոչվել է երկաթագործների անունով, համարվում էր «առաջին սոցիալիստական քաղաքը գերմանական հողի վրա», և որի ճարտարապետության վրա մեծ ազդեցություն է ունեցել խորհրդային ոճը։ 1961 թվականին նոյեմբերին քաղաքը վերանվանվել է Էյզենհյուտենշտադտ։ Միաժամանակ նրա կազմի եմջ մտցվեցին XIII դարում հիմնված Ֆրյուստենբերգ քաղաքը և Շյոնֆլիս գյուղը։