Jump to content

Այգածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Տրիբա Ipomoeeae
Ցեղ Այգածաղիկ (Ipomoea)
L., 1753

Այգածաղիկ (լատին․՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 500, Հայաստանում մշակության մեջ՝ այգածաղիկ ծիրանագույնը (I. purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ipomoea magnusiana

Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (I. pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (I. aquatica) և այգածաղիկ բատատ (բատատ) (I. batatus) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է քաղցր կարտոֆիլ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգածաղիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։