Ամենամեծ ընկերը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Պյոտր Նոսով |
Սցենարիստ | Սոֆյա Պրոկոֆևա |
Հնչյունավորում | Անատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա, Յուլյա Յուլսկայա և Միխայիլ Յանշին |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1968 |
Ամենամեծ ընկերը (ռուս.՝ Самый большой друг), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որի ռեժիսորը Պյոտր Նոսովն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Սոֆյա Պրոկոֆևայի հեքիաթի։ Մուլտֆիլմը երեխաների համար է և պատմում է իսկական ընկերության մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջկա ընկերների մեջ գետաձին ամենամեծն էր (բառի բուն իմաստով)։ Ակնհայտ է, որ այս արտահայտությունը բառացի հասկանալով` նա իրեն անվանում էր աղջկա ամենամեծ ընկերը։ Աղջիկն ինքն էլ գրեթե հավատացել էր դրան և առատորեն կերակրում էր գետաձիուն խոշոր տանձերով։ Բայց միևնույն ժամանակ գետաձին վիրավորում էր իր մյուս ընկերներին` ճուտիկին, շնիկին և զանգակին։ Բայց երբ աղջկան բռնում և դեպի գետն է քաշում չար կոկորդիլոսը, բոլորը մասնակցում են նրա փրկությանը։ Զանգակը տագնապի ազդանշան է տալիս, ճուտիկը կանչում է շանը և նրանք գորտերի հետ միասին փրկում են աղջկան։ Միայն գետաձին է վախենում և փախչում է թաքնվելու բլուրի ետևում։ Երբ նա գնում է, որպեսզի աղջկան շնորհավորի կոկորդիլոսից հաջողությամբ փրկվելու համար, աղջիկը նրան նկատողություն է անում, որ նա իր ընկերը չէ և նա հեռանում է նրանից։ Գետաձին լաց է լինում։ Միշտ չէ, որ նա, ով բոլորից ուժեղ և մեծ է, ամենամեծ ընկերն է։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջիկ, գլխավոր հերոսուհին։ Մուլտֆիլմում նա հինգ տարեկան էր։ Բարի է և հետաքրքրասեր։ Սիրում է իր երեք ամենալավ ընկերներին` զանգակին, ճուտիկին և շնիկին։
Շնիկ, սպիտակ գույնի փոքրիկ շնիկ։ Նա չորս ամսական է։ Կարողանում է խոսել։ Կրում է կարմիր վզկապ։ Նա ճուտիկի և աղջկա լավագույն ընկերն է։ Ապրում է բակում։
Ճուտիկ, դեղին գույնի ճուտիկը աղջկա և շնիկի լավագույն ընկերն է։ Նա չորս ամսական է և կարողանում է կտցահարել։ Սիրում է հացահատիկային բույսեր։ Նա նույնպես կարողանում է խոսել, ինչպես իր ընկեր շնիկը։ Նա շատ հետաքրքրասեր էր և շատ հեշտ գալիս է օգնության։
Զանգակ, իմաստուն և շատ խելացի ծաղիկ է։ Նա չի խոսում, բայց նրան հասկանում են։ Նա կարողանում է ազդանշան տալ և հենց ինքն է տագնապի ազդանշան տալիս այն մասին, որ պետք է աղջկան փրկել կոկորդիլոսից։
Գետաձի, անհոգ է և եսասեր, չգիտի ընկերություն անել։ Վախկոտ է, քանի որ նա վախենում է կոկորդիլոսից և չի գնում փրկելու աղջկան։ Նա սկզբում աղջկան ասում է, որ ինքն աղջկա ամենամեծ ընկերն է, բայց հետո աղջիկը հեռանում է նրանից։
Կոկորդիլոս, գլխավոր հակահերոսը։ Նա մարդկային տարիքի հաշվարկով քսանութ տարեկան է։ Նա շատ վիրավորված էր քանի որ չուներ ընկեր և դրանրց չարանում է։ Նա ցանկանում է ուտել աղջկան, բայց նրան չի հաջողվում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակներ | Սոֆյա Պրոկոֆևա |
Ռեժիսոր | Պյոտր Նոսով |
Կոմպոզիտոր | Միխայիլ Մեերովիչ |
Բեմադրող նկարիչ | Կոնստանտին Կարպով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Նիկոլայ Ֆեոդորով, Իգոր Պոդգորսկի, Էլվիրա Մասլովա, Վադիմ Դոլգիխ, Լեոնիդ Կայուկով, Վիկտոր Լիխաչյով, Էլիզավետա Կոմովա, Տատյանա Պոմերանցևա, Սվետլանա Սիչկար |
Օպերատոր | Եվգենի Ռիզո |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Նկարիչ-դեկորատորներ | Ելենա Տաննենբերգ, Վերա Խարիտոնովա |
Մոնտաժող | Տատյանա Սազոնովա |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Ռեժիսորի օգնական | Գ. Լյուբարսկայա |
Նկարչի օգնական | Բ. Սադովնիկով |
Նկարահանող խմբի տնօրեն | Ֆյոդր Իվանով |
Դերերը հնչյունավորել են | Անատոլի Պապանով` Կոկորդիլոս, Միխայիլ Յանշին` Գետաձի, Կլարա Ռումյանովա` Աղջիկ, Յուլյա Յուլսկայա` Շնիկ / Ճուտիկ |
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է Studio PRO Video և «Սոյուզ Վիդեո» ընկերությունների մուլտֆիլմերի հավաքածուներում։
- 1990-ական թվականների երկրորդ կեսին Twic Lyrec ընկերության կողմից աուդիոերիզներով թողարկվել է աուդիոհեքիաթ` ըստ համանուն հեքիաթի, Ալեքսանդր Պոժարովի տեքստով։
- Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Ամենամեծ ընկերը» հավաքածուում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ամենամեծ ընկերը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Прокофьева Софья Самый большой друг и другие сказки. — М.: АСТ, 2006. — 48 с. — (Сказки-мультфильмы). — 10 000 экз. — ISBN 5-17-042706-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|