Ամբողջ ամառը մեկ օրում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
' անգլ.՝ All Summer in a Day | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Ռեյ Բրեդբերի |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | The Magazine of Fantasy & Science Fiction |
Հրատարակվել է | 1954 թվականի մարտ |
Հաջորդ | 451 աստիճան ըստ Ֆարենհայթի |
Ամբողջ ամառը մեկ օրում (անգլ.՝ All Summer in a Day), ամերիկացի գորղ Ռեյ Բրեդբերիի հայտնի ֆանտաստիկկան պատմվածքը։ Առաջին անգամ հրատարակվել է 1954 թվականի մարտին «The Magazine of Fantasy and Science Fiction» ամսագրում։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները տեղի են ունենում Վեներայում։ Այստեղ Արևը կարելի է տեսնել 7 տարվա մեջ միայն մեկ անգամ, իսկ մնացած ժամանակ անձրև է գալիս։ Պատմվածքում նկարագրված բոլոր երեխաները 9 տարեկան են, և նրանցից գրեթե ոչ ոք չի հիշում, թե ինչպիսի տեսք ունի Արևը՝ բացի Մարգո անունով մի աղջկանից. նա Վեներա է թռել 5 տարի առաջ, իսկ մինչ այդ ապրել է Օհայոում, այդ իսկ պատճառով էլ հիշում է արևը։ Դրա համար էլ նրան չեն սիրում իր մնացած համադասարանցիները և իրենց հեռու են պահում Մարգոյից։ Եվ այն օրը, երբ Արևը ընդամենը մեկ ժամով պետք է հայտնվեր, համադասարանցիները փակում են Մարգոյին նկուղում՝ զրկելով նրան արևի լույսը տեսնելու հնարավորությունից։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը պատմում է մանկական դաժանության մասին և միաժամանակ նկարագրում է մի իրավիճակ, որը հանդիպում է ոչ միայն երեխաների մոտ. սև նախանձի զգացումը, այլ մարդուն վատություն անելու ցանկությունը։ Երեխաները զրկեցին աղջկան երջանկությունից, իսկ ստեղծագործության անունը հենց այդպես էլ վերծանվում է՝ «Ամբողջ երջանկությունը մեկ պահի մեջ»։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամբողջ ամառը մեկ օրում» պատմվածքի մոտիվներով 1982 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմ։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիսա Մալեն՝ Մարգո
- Քեյթ Կուգան՝ Ուիլիամ
- Թեմմի Սիմփսոն՝ Պաուլա
- Ջերի Մարշակ՝ Միշել
- Բրիջեթ Միդ՝ Լիզա
- Էդիտ Ֆիլդս՝ Պ. Կալան
- Բոբ Միչ՝ Պ. Բարնֆիլդ