Ամբողջ ամառը մեկ օրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամբողջ ամառը մեկ օրում
ռուս.՝ All Summer in a Day
Տեսակպատմվածք
Ժանրֆանտաստիկա
ՀեղինակՌեյ Բրեդբերի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունThe Magazine of Fantasy & Science Fiction
Հրատարակություն1954 թվականի մարտ
Հաջորդ451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Ամբողջ ամառը մեկ օրում (անգլ.՝ All Summer in a Day), ամերիկացի գորղ Ռեյ Բրեդբերիի հայտնի ֆանտաստիկկան պատմվածքը։ Առաջին անգամ հրատարակվել է 1954 թվականի մարտին «The Magazine of Fantasy and Science Fiction» ամսագրում։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում Վեներայում։ Այստեղ Արևը կարելի է տեսնել 7 տարվա մեջ միայն մեկ անգամ, իսկ մնացած ժամանակ անձրև է գալիս։ Պատմվածքում նկարագրված բոլոր երեխաները 9 տարեկան են, և նրանցից գրեթե ոչ ոք չի հիշում, թե ինչպիսի տեսք ունի Արևը` բացի Մարգո անունով մի աղջկանից. նա Վեներա է թռել 5 տարի առաջ, իսկ մինչ այդ ապրել է Օհայոում, այդ իսկ պատճառով էլ հիշում է արևը։ Դրա համար էլ նրան չեն սիրում իր մնացած համադասարանցիները և իրենց հեռու են պահում Մարգոյից։ Եվ այն օրը, երբ Արևը ընդամենը մեկ ժամով պետք է հայտնվեր, համադասարանցիները փակում են Մարգոյին նկուղում` զրկելով նրան արևի լույսը տեսնելու հնարավորությունից։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պատմում է մանկական դաժանության մասին և միաժամանակ նկարագրում է մի իրավիճակ, որը հանդիպում է ոչ միայն երեխաների մոտ. սև նախանձի զգացումը, այլ մարդուն վատություն անելու ցանկությունը։ Երեխաները զրկեցին աղջկան երջանկությունից, իսկ ստեղծագործության անունը հենց այդպես էլ վերծանվում է` «Ամբողջ երջանկությունը մեկ պահի մեջ»։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամբողջ ամառը մեկ օրում» պատմվածքի մոտիվներով 1982 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիսա Մալեն` Մարգո
  • Քեյթ Կուգան` Ուիլիամ
  • Թեմմի Սիմփսոն` Պաուլա
  • Ջերի Մարշակ` Միշել
  • Բրիջեթ Միդ` Լիզա
  • Էդիտ Ֆիլդս` Պ. Կալան
  • Բոբ Միչ` Պ. Բարնֆիլդ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]