Ամարա Լաքհոուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարա Լաքհոուս
Ծնվել է1970[1][2][3][…]
ԾննդավայրԱլժիր, Ալժիր
Քաղաքացիություն Ալժիր
Մասնագիտությունգրող, լրագրող, թարգմանիչ և մարդաբան
Կայքamaralakhous.com

Ամարա Լաքհոուս (Amara Lakhous, 1970[1][2][3][…], Ալժիր, Ալժիր), իտալացի հեղինակ գրող, լրագրող և մարդաբան՝ ծագումով Ալժիրից։ Բնակվում է Նյու Յորքում։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաքհոուսը ծնվել է 1970 թվականին Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում, Բերբերների բազմանդամ ընտանիքում (բաղկացած 9 երեխաներից)[4]։ Ավարտել է Ալժիրի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Նա նաև Իտալիայում, Հռոմի Լա Սաբիենցա համալսարանում ստացել է մշակութային մարդաբանության որակավորում, ավարտական թեզի պաշտպանությունը արաբ մուսուլման ներգաղթյալների երկրորդ սերնդի թեմայի վերաբերյալ էր[5]։

Կարերիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաքհոուսն իր առաջին գիրքը գրել է 1993 թվականին, որի վերնագիրը «Փայտոջիլները և ծովահենները»-ն էր։ Այն գրված էր Ալժիրի բարբառով և 1999 թվականին հրատարակվել է երկլեզու՝ արաբա-իտալերեն տեքստով[6]։ 1994 թվականին Լաքհոուսը սկսել է Ալժիրի ազգային ռադիոյում աշխատել որպես լրագրող։ Կարճ ժամանակ անց նա մեկնում է Իտալիա մուսուլմանների կողմից սպանության սպառնալիքներից հետապնդվելու համար։ 1995 թվականից աշխատել է Իտալիայում, ներգաղթի ոլորտում որպես մշակութային միջնորդ և թարգմանիչ։ 2001 թվականին գրել է արաբերեն մեկ այլ վեպ, այն պատմում է Հռոմում անցկացրած անցկացրած իր վաղ տարիները։ Վեպի վերնագիրն էր՝ «Ինչպես թույլ տալ, որ գայլը կերակրի ձեզ»։ Ապա վեպը վերաշարադրեց իտալերեն լեզվով, որը 2006 թվականին հրապարակվել է «Պիացցա Վիտորիա հրապարակի վերելակի մոտ քաղաքակրթությունների բախում»՝ ձեռք բերելով մեծ ճանաչում քննադատների և հասարակության կողմից։ Գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և հոլանդերեն լեզուներով, իսկ 2008 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

2003-2006 թվականների միջև աշխատել է որպես լրագրող Adnkronos Internetional լրատվական գործակալությունում, որը գտնվում էր Հռոմում։ Լաքհոուսը նոր ձեռագրով խմբագիր է աշխատել նորաստեղծ Shark/Gharp հրատարակչական կազմակերպությունում, որտեղ արաբերեն լեզվով հրատարակվում էին ժամանակակից եվրոպական ստեղծագործությունները։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le cimici e il pirata, Հռոմ, Արլեմ, 1999, 138 էջ
  • Come farti allattare dalla lupa senza che ti morda, Ալժիր, 2003
  • Scontro di civiltà per un ascensore a Piazza Vittorio. Հռոմ (Պիացցա Վիտորիայի հրապարակի վերելակի մոտ քաղաքակրթությունների բախում, թարգմանվել է Աննա Գոլդսթեյնի կողմից, Եվրոպական խմբագրություններ)
  • Divorzio all'islamica a viale Marconi. Հռոմ, 2011, 176 (Իսլամական ոճով ամուսնալուծություն, թարգմանվել է Աննա Գոլդսթեյնի կողմից, Եվրոպական խմբագրություններ), 2012
  • Un pirata piccolo piccolo Հռոմ, 2011, 176 էջ
  • Contesa per un maialino italianissimo a San Salvario Հռոմ, 2013, 160 էջ (թարգմանվել է Աննա Գոլդսթեյնի կողմից, Եվրոպական խմբագրություններ ), 2014
  • La zingarata della verginella di Via Ormea. Հռոմ, 2014, 160 էջ ((Վիա Օրմեայի փոքրիկ կույսերի պճնանքը) թարգմանվել է Էնթոնի Շունգարի կողմից, Եվրոպական խմբագրություններ)
  • On the quest to write in a third language. Ամարա Լաքհոուսի կանաչ պանրի երազներն ու Նյու Յորք Սիթիում վերածնվելը, մայիսի 4, 2016

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Լաքհոուսը նվաճեց Ֆլայանոյի մրցանակ, ինչպես նաև Racalmere-Leonardo Sciascia մրցանակ Պիացցա Վիտորիայի հրապարակի վերելակի մոտ քաղաքակրթությունների բախում-ի համար։ 2008 թվականին նա ձեռք բերեց Ալժիրի գրադարանի մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 British National Bibliography — 1950.
  2. 2,0 2,1 Catalogue of the Unione Romana Biblioteche Scientifiche
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. Scott Goldberg (2015 թ․ հոկտեմբերի 27). «Amara Lakhous speaks on European immigration». Cornell Chronicle.
  5. Silvia Scaramuzza (2015 թ․ նոյեմբերի 26). «Le ferite dell'Italia viste dagli occhi di Amara Lakhous». La Voce di New York (իտալերեն).
  6. Suzanne Ruta. «Scheherazade, C'est Moi? An Interview with Amara Lakhous». Words Without Borders. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.