Ամարա Լաքհոուս
Ամարա Լաքհոուս | |
---|---|
Ծնվել է | 1970[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալժիր, Ալժիր |
Քաղաքացիություն | Ալժիր |
Մասնագիտություն | գրող, լրագրող, թարգմանիչ և մարդաբան |
Կայք | amaralakhous.com |
Ամարա Լաքհոուս (Amara Lakhous, 1970[1][2][3][…], Ալժիր, Ալժիր), իտալացի հեղինակ գրող, լրագրող և մարդաբան՝ ծագումով Ալժիրից։ Բնակվում է Նյու Յորքում։
Կյանքի վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաքհոուսը ծնվել է 1970 թվականին Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում, Բերբերների բազմանդամ ընտանիքում (բաղկացած 9 երեխաներից)[4]։ Ավարտել է Ալժիրի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Նա նաև Իտալիայում, Հռոմի Լա Սաբիենցա համալսարանում ստացել է մշակութային մարդաբանության որակավորում, ավարտական թեզի պաշտպանությունը արաբ մուսուլման ներգաղթյալների երկրորդ սերնդի թեմայի վերաբերյալ էր[5]։
Կարերիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաքհոուսն իր առաջին գիրքը գրել է 1993 թվականին, որի վերնագիրը «Փայտոջիլները և ծովահենները»-ն էր։ Այն գրված էր Ալժիրի բարբառով և 1999 թվականին հրատարակվել է երկլեզու՝ արաբա-իտալերեն տեքստով[6]։ 1994 թվականին Լաքհոուսը սկսել է Ալժիրի ազգային ռադիոյում աշխատել որպես լրագրող։ Կարճ ժամանակ անց նա մեկնում է Իտալիա մուսուլմանների կողմից սպանության սպառնալիքներից հետապնդվելու համար։ 1995 թվականից աշխատել է Իտալիայում, ներգաղթի ոլորտում որպես մշակութային միջնորդ և թարգմանիչ։ 2001 թվականին գրել է արաբերեն մեկ այլ վեպ, այն պատմում է Հռոմում անցկացրած անցկացրած իր վաղ տարիները։ Վեպի վերնագիրն էր՝ «Ինչպես թույլ տալ, որ գայլը կերակրի ձեզ»։ Ապա վեպը վերաշարադրեց իտալերեն լեզվով, որը 2006 թվականին հրապարակվել է «Պիացցա Վիտորիա հրապարակի վերելակի մոտ քաղաքակրթությունների բախում»՝ ձեռք բերելով մեծ ճանաչում քննադատների և հասարակության կողմից։ Գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և հոլանդերեն լեզուներով, իսկ 2008 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
2003-2006 թվականների միջև աշխատել է որպես լրագրող Adnkronos Internetional լրատվական գործակալությունում, որը գտնվում էր Հռոմում։ Լաքհոուսը նոր ձեռագրով խմբագիր է աշխատել նորաստեղծ Shark/Gharp հրատարակչական կազմակերպությունում, որտեղ արաբերեն լեզվով հրատարակվում էին ժամանակակից եվրոպական ստեղծագործությունները։
Ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le cimici e il pirata, Հռոմ, Արլեմ, 1999, 138 էջ
- Come farti allattare dalla lupa senza che ti morda, Ալժիր, 2003
- Scontro di civiltà per un ascensore a Piazza Vittorio. Հռոմ (Պիացցա Վիտորիայի հրապարակի վերելակի մոտ քաղաքակրթությունների բախում, թարգմանվել է Աննա Գոլդսթեյնի կողմից, Եվրոպական խմբագրություններ)
- Divorzio all'islamica a viale Marconi. Հռոմ, 2011, 176 (Իսլամական ոճով ամուսնալուծություն, թարգմանվել է Աննա Գոլդսթեյնի կողմից, Եվրոպական խմբագրություններ), 2012
- Un pirata piccolo piccolo Հռոմ, 2011, 176 էջ
- Contesa per un maialino italianissimo a San Salvario Հռոմ, 2013, 160 էջ (թարգմանվել է Աննա Գոլդսթեյնի կողմից, Եվրոպական խմբագրություններ ), 2014
- La zingarata della verginella di Via Ormea. Հռոմ, 2014, 160 էջ ((Վիա Օրմեայի փոքրիկ կույսերի պճնանքը) թարգմանվել է Էնթոնի Շունգարի կողմից, Եվրոպական խմբագրություններ)
- On the quest to write in a third language. Ամարա Լաքհոուսի կանաչ պանրի երազներն ու Նյու Յորք Սիթիում վերածնվելը, մայիսի 4, 2016
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Լաքհոուսը նվաճեց Ֆլայանոյի մրցանակ, ինչպես նաև Racalmere-Leonardo Sciascia մրցանակ Պիացցա Վիտորիայի հրապարակի վերելակի մոտ քաղաքակրթությունների բախում-ի համար։ 2008 թվականին նա ձեռք բերեց Ալժիրի գրադարանի մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 British National Bibliography — 1950.
- ↑ 2,0 2,1 Catalogue of the Unione Romana Biblioteche Scientifiche
- ↑ 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ Scott Goldberg (2015 թ․ հոկտեմբերի 27). «Amara Lakhous speaks on European immigration». Cornell Chronicle.
- ↑ Silvia Scaramuzza (2015 թ․ նոյեմբերի 26). «Le ferite dell'Italia viste dagli occhi di Amara Lakhous». La Voce di New York (իտալերեն).
- ↑ Suzanne Ruta. «Scheherazade, C'est Moi? An Interview with Amara Lakhous». Words Without Borders. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
|