Jump to content

Ամանդին Բյուշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանդին Բյուշար
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 12, 1995(1995-07-12)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Noisy-le-Sec

Ամանդին Բյուշար (ֆր.՝ Amandine Buchard, հուլիսի 12, 1995(1995-07-12)[1], Noisy-le-Sec), ֆրանսիացի ձյուդոիստ[2][3], 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մեդալակիր, Եվրոպայի առաջնության մեդալակիր, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդինը ձյուդոյով սկսել է է զբաղվել 2001 թվականի սեպտեմբերին ձյուդոյի Noisean ակումբում։

2014 թվականին Փարիզի մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։

Չելյաբինսկում ընթացող աշխարհի առաջին առաջնությունում նա առաջին տուրում հաղթել է գործող օլիմպիական չեմպիոն, բրազիլացի Սառա Մենեզեսին։ Այստեղ նա նվաճել է բրոնզե մեդալ՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով ռուսաստանցի Ալեսյա Կուզնեցովին։ Այդ տարվա ընթացքում նա Ֆորտ Լոդերդեյլում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ մինչև 52 կգ քաշային կարգում[6][7], այնուհետև նա արծաթե մեդալ է նվաճել թիմային հաշվարկում։

Հաջորդ մրցաշրջանում նա չի մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին՝ նախընտրելով պատրաստվել բակալավրի քննություն հանձնելուն, որը նա հաջողությամբ հանձնել է հունիսի 5-ին։

Նոր կշռումից հետո՝ 2016 թվականի փետրվարի 21-ին, որոշել է փոխել կատեգորիան (մինչև 57 կգ), սակայն չի ստացել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր[8]։

2017 թվականի մրցաշրջանում Ամանդինը կրկին փոխել է կատեգորիան, որպեսզի մրցի մինչև 52 կգ քաշային կարգում։ Նա Գրան Պրի է ստացել Թբիլիսիում, սակայն դուրս է մնացել Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնության առաջին փուլում։ Նա թիմային հաշվարկում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, որտեղ Ֆրանսիան 5:0 հաշվով հաղթել է Լեհաստանին[9]։ Բուդապեշտում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

2018 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը Փարիզի մրցաշարում, որտեղ չի հաղթահարել երեք տուգանքները ճապոնացի Աբեի դեմ[10]։ Հաջորդ ամիս նա հաղթել է Թբիլիսիի մրցաշարում[11]։ Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում նա առաջին ռաունդում չի կարողացել հաղթել ռումինացի մարզիկ Անդրեյ Չիցային[12]։

Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում Բյուշարը բրոնզե մեդալ է նվաճել և արտասվել Ֆրանսիայի հավաքականի ներկայացուցչի կրծքին։

2019 թվականին արծաթե մեդալ է նվաճել կանանց մինչև 52 քաշային կարգում Judo World Masters-ում, որն անցկացվել է Ցինդաոյում (Չինաստան)[13]։ 2021 թվականին ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող Judo World Masters-ում[14][15]։

2021 թվականի ապրիլին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի մարզուհին եզրափակչում պարտության է մատնել իտալացի Կրետե Ջուֆրիդային և դարձել մայրցամաքի չեմպիոն։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ մինչև 52 կգ քաշային կարգում՝ եզրափակիչ գոտեմարտում պարտվելով ճապոնացի Ուտե Աբեին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/142746
  2. «Amandine Buchard». judoinside.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. IJF profile
  4. «Shirine Boukli announced in the French Olympic team». www.judoinside.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Judo BUCHARD Amandine - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «2014 World Junior Championship Fort Lauderdale». JudoInside.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
  7. «2014 World Junior Championship Fort Lauderdale — Results -52». International Judo Federation. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
  8. SPORT, RMC. «Judo : Buchard change de catégorie et dit adieu aux JO». RMC SPORT (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Euro-2017 - Les judokates françaises championnes d'Europe par équipes». Francetvsport (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. «Paris Grand Slam - Agbegnenou au top, Buchard et Gneto médaillées». Eurosport. 2018 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. Rédaction. «Grand Prix de Tbilissi : Amandine Buchard impériale en moins de 52 kilos». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. Rédaction. «Championnats d'Europe : Amandine Buchard et Hélène Receveaux éliminées d'entrée». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. «2019 Judo World Masters». International Judo Federation. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «2021 Judo World Masters». International Judo Federation. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Gillen, Nancy (2021 թ․ հունվարի 11). «Olympic silver medallist An wins under-66kg contest at IJF World Judo Masters». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդին Բյուշար» հոդվածին։