Աղասի Սարգսյան (տնտեսագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղասի Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աղասի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1938 |
Ծննդավայր | Արագած, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2018 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Աղասի Զալիբեկի Սարգսյան (փետրվարի 11, 1938, Արագած, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2018[1]), տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թ-ին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1961 թ-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության բաժինը, 1967 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի տնտեսագիտության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։ 1994 թվականին վերապատրաստվել է Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում, 1999-2000 թվականներին՝ Ֆրանսիայի Փարիզ-12 համալսարանում, 2000 թվականին՝ Լոնդոնի հաշվապահական քոլեջում։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1961-1964 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ավագ մեթոդիստ, 1967-1972 թվականներին՝ նույն ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դասախոս, 1972-1975 թվականներին նույն ամբիոնի դոցենտ։ 1975 թվականին մրցույթով աշխատանքի է անցել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1975-1981 թվականներին եղել է տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1981-1986 թվականներին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դոցենտ, 1986-1994 թվականներին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1994-2007 թվականներին՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1967 թվականին Նովոսիբիրսկի պետական համալսարանում պաշտպանել է "Ոռոգման ջրանցքների վերակառուցման արդյունավետությունը" թեկնածուական ատենախոսությունը, 1985 թվականին՝ "Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի արտադրական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը" դոկտորական ատենախոսությունը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Անանիա Շիրակացի մեդալ (13.11.2000)։
Հրատարակած աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության հաշվարկը գծային ծրագրման մեթոդներով։ Մենագրություն։ Երևան, 1972:
- Ոռոգման համակարգերի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Մենագրություն։ Երևան, 1983:
- Հաշվապահական հաշվառում. ուսումնական ձեռնարկ (համահեղինակ), Ա. հ, 2004, 400 էջ[3]։
- Աուդիտ, ուսումնական ձեռնարկ։
- Ֆինանսական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ)։
- Կառավարչական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ)։
- Տնտեսական գործունեության վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար։ Տնտեսագետ, 2005, 446 էջ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՊՏՀ». asue.am (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ ««Տնտեսագետ» ամսագիր։ Մարտ-ապրիլ, 2018, էջեր 16-17։» (PDF).
- ↑ Հաշվապահական հաշվառում։ Ուս. ձեռնարկ տնտեսագիտ. մասնագիտ. ուսնողների համար. Ա. հ. 2004. ISBN 978-99930-77-71-8.
- ↑ Սարգսյան, Աղասի Զալիբեկի (2005). Տնտեսական գործունեության վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար. Տնտեսագետ. ISBN 978-99941-51-02-8.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Սարգսյան (տնտեսագետ)» հոդվածին։ |
|