Աղասի Սարգսյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աղասի Սարգսյան
Աղասի Սարգսյան
Ծնվել էփետրվարի 11, 1938(1938-02-11) (81 տարեկան)
ԾննդավայրԱրագած, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Աղասի Զալիբեկի Սարգսյան (փետրվարի 11, 1938(1938-02-11), Արագած, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թ-ին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1961 թ-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության բաժինը, 1967 թ-ին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի տնտեսագիտության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։ 1994 թ-ին վերապատրաստվել է Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում, 1999-2000 թթ-ին՝ Ֆրանսիայի Փարիզ-12 համալսարանում, 2000 թ-ին՝ Լոնդոնի հաշվապահական քոլեջում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1964 թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ավագ մեթոդիստ, 1967-1972 թթ-ին՝ նույն ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դասախոս, 1972-1975 թթ-ին նույն ամբիոնի դոցենտ։ 1975 թ-ին մրցույթով աշխատանքի է անցել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1975-1981 թթ-ին եղել է տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1981-1986 թթ-ին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դոցենտ, 1986-1994 թթ-ին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1994-2007 թթ-ին՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1967 թ-ին Նովոսիբիրսկի պետական համալսարանում պաշտպանել է "Ոռոգման ջրանցքների վերակառուցման արդյունավետությունը" թեկնածուական ատենախոսությունը, 1985 թ-ին՝ "Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի արտադրական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը" դոկտորական ատենախոսությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Անանիա Շիրակացի մեդալ (13.11.2000 թ.)։

Հրատարակած աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության հաշվարկը գծային ծրագրման մեթոդներով։ Մենագրություն։ Երևան, 1972 թ.,
  • Ոռոգման համակարգերի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Մենագրություն։ Երևան, 1983 թ.,
  • Հաշվապահական հաշվառում. ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
  • Աուդիտ, ուսումնական ձեռնարկ,
  • Ֆինանսական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
  • Կառավարչական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ)։