Ահլիման Ամիրասլանով
Ահլիման Ամիրասլանով ադրբ.՝ Əhliman Tapdıq oğlu Əmiraslanov | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Սոթք, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Q12848362?, Ադրբեջանի բժշկական համալսարան և Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն (1977) |
Կոչում | ակադեմիկոս, պրոֆեսոր, պրոֆեսոր և Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ուռուցքաբան, համալսարանի դասախոս, վիրաբույժ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ադրբեջանի բժշկական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Q55199834? |
Զբաղեցրած պաշտոններ | Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան), Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Q20572179? և Նոր Ադրբեջան |
Əhliman Əmiraslanov Վիքիպահեստում |
Ահլիման Թափդըգ օկլի Ամիրասլանով (ադրբ.՝ Əhliman Tapdıq oğlu Əmiraslanov, նոյեմբերի 17, 1947, Սոթք, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի բժշկական գիտությունների ամբիոնի ակադեմիկոս-քարտուղար (2007 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի (1986 թ.), Ադրբեջանի Հանրապետության «Փառքի շքանշանի» (2000 թ.) և Ադրբեջանի Հանրաետության «Պատվո շքանշանի» (2017)[1] դափնեկիր, Ադրբեջանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (1991), Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի (1990) և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի IV (2010), V (2015) և VI (2020) գումարումների պատգամավոր, Ադրբեջանի բժշկական համալսարանի ռեկտոր (1992–2015), ԱԲՈՒ ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ[2], Ադրբեջանի Հանրապետության նախագահին կից Գիտելիքի հիմնադրամի անդամ[3], Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի առողջապահական Կոմիտեի նախագահ[4], «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահլիման Ամիրասլանովը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 17-ին Բասարկեկչարի շրջանի Սոթք գյուղում `մտավորական ընտանիքում։ 1965 թվականին Սոթք գյուղի միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է նույն թվականին Ն.Նարիմանովի անվան Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետ[7][8]։
1969 թվականին, ուսանող լինելով, նա իր կարիերան սկսել է Բաքվի կլինիկական ուռուցքաբանական հիվանդանոցում `որպես բուժեղբայր։
1971 թվականին ինստիտուտը գերազանց ավարտելուց հետո նա աշխատել է որպես բժիշկ և Բաքվի ուռուցքաբանական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ 1971-1974 թվականներին։
1974-1977 թվականներին եղել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության համամիութենական գիտական կենտրոնի ասպիրանտ։ 1977-1984 թվականներին աշխատել է Մոսկվայում (ասպիրանտուրան ավարտելուց հետո) ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության բաժնի որպես կրտսեր գիտաշխատող և ավագ գիտաշխատող։ 1989 թվականին ընտրվել է նույն բաժնի պրոֆեսոր։
1992-2015 թվականներին նա աշխատել է որպես Ադրբեջանի բժշկական համալսարանի ռեկտոր։ Նա «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ է։ 1993 թվականի մարտի 23-ին ընտրվել է Ադրբեջանի բժշկական համալսարանի ուռուցքաբանության բաժնի վարիչ։ 2007 թվականից նա համալսարանի ուռուցքաբանական կլինիկայի տնօրենն է։
2007 թվականին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանական գիտությունների ամբիոնի ակադեմիկոս-գիտական քարտուղար։ Նա Միլի Մեջլիսի Առողջապահական Կոմիտեի նախագահն է։
2016 թվականի հունիսի 29-ին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գիտության և տեխնոլոգիայի էթիկա» Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ə.T.Əmiraslanovun “Şərəf”ordeni ilə təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı
- ↑ «"AZƏRBAYCAN TİBB UNİVERSİTETİNİN ONKOLOGİYA KAFEDRASI". ATU-nun rəsmi saytı». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Azərbaycan Respublikasının Prezidenti yanında Bilik Fondunun Himayəçilik Şurası üzvlərinin təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı
- ↑ Milli Məclisinin Səhiyyə komitəsinin sədri
- ↑ AKADEMİK ƏHLİMAN ƏMİRASLANOV POLŞA TİBB ELMLƏRİ AKADEMİYASININ BÖYÜK QIZIL MEDALINA LAYİQ GÖRÜLMÜŞDÜR
- ↑ science.gov.az
- ↑ BİOQRAFİK MƏLUMAT
- ↑ «Əhliman Əmiraslanov». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.