Ակորդեոնահարը (նկար, Պիկասո)
Ակորդեոնահարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո[1] |
տարի | 1911[1] |
բարձրություն | 130,2 սանտիմետր |
լայնություն | 89,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Սերե (Ֆրանսիա) |
ուղղություն | analytical cubism?[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Սոլոմոն Գուգենհայմի թանգարան[2] |
հավաքածու | Սոլոմոն Գուգենհայմի թանգարան[3] |
սեփականատեր | Valentine Gallery?[4] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ակորդեոնահարը» (ֆր.՝ L'Accordéoniste), իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը։ Պատկանում է կուբիզմին։ Յուղաներկով նկարվել է կտավի վրա 1911 թվականի ամռանը։ Գտնվում է Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում։ Չափերը՝ 130,2 x 89,5 սանտիմետր[5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի ամռանը Պիկասոն և իր ընկեր Ժորժ Բրաքը ապրել և աշխատել են ֆրանսիական Սերե քաղաքում։ Նրանք փորձեր են կատարել՝ ստեղծելով նկարներ, որոնց հեղինակությունը երբեմն դժվար էր որոշել։ Նրանք կուբիզմի հիմնադիրներն էին և այն հասցրել էին գրեթե ամբողջական վերացության։ Սա սկզբունքորեն նոր արվեստ էր, որը հորինել են Պիկասոն և Ժորժ Բրաքը 1907-1914 թվականներին[7]։ «Ակորդեոնահարը» նկարի սեփականատերերից մեկն այնքան էր շփոթվել, որ նկարի ետևում արված «Céret» գրության պատճառով այդ ստեղծագործությունն ընդունել էր իբրև բնապատկեր[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անալիտիկ կուբիզմի ոճով մոխրագույն-օքրիստային երանգով նկարված նկարի վրա դժվար չէ տեսնել նստած ակորդեոնահարի ուրվագծերը, որոնք նշված են բազմաթիվ տեղահանված և ուղղահայաց կառուցված եռանկյունաձև հարթություններով, կիսաշրջանաձև ձևերով և ուղղանկյուններով։ Նկարի կենտրոնում պատկերված է ակորդեոն։ Կարելի է տեսնել նրա մորթին և ստեղները, ինչպես նաև երաժշտի ձախ ձեռքը։ Կտավի ստորին մասում երևում են բազկաթոռի պարույրները։ Եվ չնայած նկարում պատկերված խուսափողական ձևերը և օբեկտները միշտ չէ, որ կարելի է ճշգրիտ որոշել, ակորդեոնահարի ժպտացող դեմքը՝ ուղղված դիտողին, դարձել է նկատելի դետալ։ Կտավի ներքևի ձախ հատվածում նկարիչի ստորագրությունն է՝ «Picasso»։
1937 թվականին կտավը դարձել է Սողոմոն Գուգենհայմի թանգարանի հիմնադիր հավաքածուի մի մասը։ Հավաքածուի սեփականատերը Սողոմոն Գուգենհայմն էր[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.guggenheim.org/new-york/collections/collection-online/artwork/3426
- ↑ https://www.guggenheim.org/artwork/3426
- ↑ https://ia800609.us.archive.org/29/items/acquisitionsof1900reba/acquisitionsof1900reba.pdf
- ↑ 5,0 5,1 5,2 «Pablo Picasso. Accordionist (L'accordéoniste)». GUGGENHEIM. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Avgikos, Jan. «Pablo Picasso». Guggenheim Museum. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Voorhies, James (2000). «Pablo Picasso (1881-1973)». Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.