Ակարապիդոզ
Ակարապիդոզ մեղուների, ակարոզ, մեղուների շնչառական օրգանների տզային հիվանդություն։ Առաջին անգամ արձանագրվել է 1904 թվականին, Ուայտ կղզու (Անգլիա) մեղվանոցներում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է ամբողջ Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ եվրոպական մասում։ ՀԽՍՀ–ում առաջին անգամ արձանագրվել է 1938 թվականին՝ Աշտարակի խորհրդային տնտեսության մեղվանոցներում, իսկ հետագայում տարածվել է Արարատյան դաշտի և նրա շրջակայքի մեղվանոցներում։
1953 թվականից ՀԽՄՀ–ում ակարապիդոզը հիմնականում վերացվել է։
Հարուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուցիչը անգլ.՝ Acarapis Woodi Rennie տիզն է, որը տեղակայվում է մեղվի կրծքային առաջին զույգ շնչառական անցքերում, իսկ երբեմն՝ որովայնային օդապարկերում և թևերի հիմքում։
Տիզը սնվում է մեղվի արյունով (ավիշով), բազմանում, խանգարում գազափոխանակությանը։ Տզերի արտադրած գազերից մեղուները սատկում են։ Վարակը փոխանցվում է շփման միջոցով։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը՝ ֆրոուի հեղուկով, մեթիլ կամ էթիլսալիցիլատով, մեթիլդիքլորբենզոլատով և տեդինով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 223)։ |