Ֆրանսիա
Ախենի հաշտություն (1748), կնքվել է հոկտեմբերի 18-ին, Ախենում, մի կողմից Ֆրանսիայի, մյուս կողմից Անգլիայի ու Հոլանդիայի միջև, որով ավարտվել է Ավստրիական ժառանգության համար պատերազմը։ Այնուհետև Ախենի հաշտությանը միացան Իսպանիան, Ավստրիան, Մոդենան, Ջենովան, Սարդինիան։ Ախենի հաշտությամբ Ավստրիան կորցրեց Սիլեզիան, որն անցավ Պրուսիային, և իտալական հողերի մի մասը։ Մարիա Թերեզայի ամուսին Ֆրանց Ատեֆան Լոթարինգցին ճանաչվեց «Հռոմեական Սրբազան կայսրության» կայսր։