Ախենի հաշտություն (1748)
Արտաքին տեսք
Ախենի հաշտություն | |
---|---|
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1748 ապրիլի 30 Ախեն, Նիդերլանդներ |
Կողմեր | Անգլիա Նիդերլանդներ |
Լեզու | ֆրանսերեն |
Ախենի հաշտություն (1748), կնքվել է հոկտեմբերի 18-ին, Ախենում, մի կողմից Ֆրանսիայի, մյուս կողմից Անգլիայի ու Հոլանդիայի միջև, որով ավարտվել է Ավստրիական ժառանգության համար պատերազմը։ Այնուհետև Ախենի հաշտությանը միացան Իսպանիան, Ավստրիան, Մոդենան, Ջենովան, Սարդինիան։ Ախենի հաշտությամբ Ավստրիան կորցրեց Սիլեզիան, որն անցավ Պրուսիային, և իտալական հողերի մի մասը։ Մարիա Թերեզայի ամուսին Ֆրանց Ատեֆան Լոթարինգցին ճանաչվեց «Հռոմեական Սրբազան կայսրության» կայսր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախենի հաշտություն (1748)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 198)։ |