Ալֆհիլդ Ագրել
Ծնվել է | հունվարի 14, 1849[2][3] |
---|---|
Ծննդավայր | Härnösands domkyrkoförsamling, Շվեդիա[4][3][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1923[3][5] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Bredestad, Շվեդիա[3][5] |
Գերեզման | Säbrå Church[6] |
Գրական անուն | Thyra, Lovisa Petterkvist և Stig Stigson |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Պարգևներ | |
Alfhild Agrell Վիքիպահեստում |
Ալֆհիլդ Թերեսիա Ագրել (շվեդ.՝ Alfhild Teresia Agrell, հունվարի 14, 1849[2][3], Härnösands domkyrkoförsamling, Շվեդիա[4][3][2] - նոյեմբերի 8, 1923[3][5], Bredestad, Շվեդիա[3][5]), շվեդ կին գրող և դրամատուրգ։ Հայտնի է դարձել սեռական հավասարության մասին աշխատանքներով և «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանություններ» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) շարժմանը մասնակցությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆհիլդ Ագրելը ծնվել է Էրիկ Յոհան Մարտինի և Կարոլինա Մարգարետա Ադոլֆսոնի ընտանիքում, որոնք աշխատել են որպես հրուշակագործներ։ 1868-1895 թվականներին ամուսնացած է եղել ստոկհոլմցի առևտրական Ա. Ագրելի հետ։ Ալֆհիլդ Ագրելը հետաքրքրվել է կանացի շարժմամբ՝ լինելով «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանությունների» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) անդամ և պատկանել է այն սակավաթիվ արմատական կանանց թվին, որոնք հասարակությունում կրել են Շվեդիայի հագուստների բարեփոխումների ասոցիացիայի (շվեդ.՝ Svenska drägtreformföreningen) ռեֆորմիստական հագուստ։
Օգտագործել է Թիրա (շվեդ.՝ Thyra), Լովիսա Փեթերքվիստ (շվեդ.՝ Lovisa Petterqvist) և Սթիգ Սթիգսոն (շվեդ.՝ Stig Stigson) կեղծանունները, բայց շուտով ստորագրել իր սեփական անունով, որն անսովոր էր այդ ժամանակի կնոջ համար։ Այդ դարի այլ հայտնի շվեդ դրամատուրգները, ինչպիսիք են Լուիզա և Ժանետա Գրանբերգեր քույրերը, օգտագործել են տղամարդկանց կեղծանուններ։ Ալֆհիլդը կենտրոնացել է սեռական երկակի ստանդարտների թեմայի վրա, որն այդ դարաշրջանի հանրության համար արտառոց էր։
Ալֆհիլդ Ագրելը կարևոր ներդրում է ունեցել սեռական հարաբերություններում գենդերային հավասարության խթանման գործում։ Իր աշխատանքներում նա ուսումնասիրել է սեռական անարդարության հարցերն ու հետևանքները, սեռական երկակի ստանդարտները, ինչպիսիք են, օրինակ, այն, որ կինն արհամարհվում է, երբ նա անում է նույն բանը, ինչ սեռական հարցերում տղամարդը, «վատ համբավի» առկայության հարցերը, մեղքի հարցերը, որոն դրվում էին կնոջ վրա, այլ ոչ թե տղամարդու, երբ երեխան ծնվում է ամուսնությունից դուրս, և դժվարությունները, երբ աշխարհիկ կինը և բարձրագույն դասի տղամարդը սիրահարվում են միմյանց։
Բայց նա հոռետես էր իր հույսերի մեջ, որ տղամարդիկ և կանայք երբևէ կարող են հասնել սեռական հավասարության և կասկածում էր, որ կանայք կարող են այն գտնել իրենց ամուսնության մեջ, որտեղ նրանք օրենքով սահմանափակված էին և տրվել էին իրենց ամուսինների կամքին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Härnösands domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/HLA/1010081/C I/4 (1834-1860), bildid: C0032991_00117 — P. 104.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 4,0 4,1 4,2 Alfhild Teresia Agrell (f. Martin) (շվեդերեն) — 1917.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bredestads kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00045/C/9 (1908-1923), bildid: 00018705_00192
- ↑ http://www.finngraven.se/(S(wya0mvdkaif5hzqcpixxtu4o))/DisplayInfo.aspx?id=1077477 — FinnGraven.se.
- ↑ Utser fru Alice Bonthron, banbryterskan inom svensk vanförevård. — Vol. 1923:1. — P. 3.
- ↑ Alfhild Agrell
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Österberg, Carin, Lewenhaupt, Inga & Wahlberg, Anna Greta, Svenska kvinnor: föregångare nyskapare, Signum, Lund, 1990 (Swedish Women:Predecessors, pioneers) 1990 (In Swedish)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆհիլդ Ագրել» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 14 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 1923 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեդ ֆեմինիստներ
- 19-րդ դարի շվեդ կին գրողներ
- Շվեդ կին գրողներ
- Շվեդ դրամատուրգներ
- Շվեդ արվեստագետներ
- 20-րդ դարի կանայք
- Կին դրամատուրգներ