Ալֆհիլդ Ագրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆհիլդ Ագրել
շվեդ.՝ Alfhild Agrell[1]
Ծնվել էհունվարի 14, 1849(1849-01-14)[2][3]
ԾննդավայրHärnösands domkyrkoförsamling, Շվեդիա[4][3][2]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1923(1923-11-08)[3][5] (74 տարեկան)
Վախճանի վայրBredestad, Շվեդիա[3][5]
ԳերեզմանSäbrå Church[6]
Գրական անունThyra, Lovisa Petterkvist և Stig Stigson
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա[7]
Պարգևներ
Изображение автографа
 Alfhild Agrell Վիքիպահեստում

Ալֆհիլդ Թերեսիա Ագրել (շվեդ.՝ Alfhild Teresia Agrell, հունվարի 14, 1849(1849-01-14)[2][3], Härnösands domkyrkoförsamling, Շվեդիա[4][3][2] - նոյեմբերի 8, 1923(1923-11-08)[3][5], Bredestad, Շվեդիա[3][5]), շվեդ կին գրող և դրամատուրգ։ Հայտնի է դարձել սեռական հավասարության մասին աշխատանքներով և «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանություններ» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) շարժմանը մասնակցությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆհիլդ Ագրելը ծնվել է Էրիկ Յոհան Մարտինի և Կարոլինա Մարգարետա Ադոլֆսոնի ընտանիքում, որոնք աշխատել են որպես հրուշակագործներ։ 1868-1895 թվականներին ամուսնացած է եղել ստոկհոլմցի առևտրական Ա. Ագրելի հետ։ Ալֆհիլդ Ագրելը հետաքրքրվել է կանացի շարժմամբ՝ լինելով «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանությունների» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) անդամ և պատկանել է այն սակավաթիվ արմատական կանանց թվին, որոնք հասարակությունում կրել են Շվեդիայի հագուստների բարեփոխումների ասոցիացիայի (շվեդ.՝ Svenska drägtreformföreningen) ռեֆորմիստական հագուստ։

Օգտագործել է Թիրա (շվեդ.՝ Thyra), Լովիսա Փեթերքվիստ (շվեդ.՝ Lovisa Petterqvist) և Սթիգ Սթիգսոն (շվեդ.՝ Stig Stigson) կեղծանունները, բայց շուտով ստորագրել իր սեփական անունով, որն անսովոր էր այդ ժամանակի կնոջ համար։ Այդ դարի այլ հայտնի շվեդ դրամատուրգները, ինչպիսիք են Լուիզա և Ժանետա Գրանբերգեր քույրերը, օգտագործել են տղամարդկանց կեղծանուններ։ Ալֆհիլդը կենտրոնացել է սեռական երկակի ստանդարտների թեմայի վրա, որն այդ դարաշրջանի հանրության համար արտառոց էր։

Ալֆհիլդ Ագրելը կարևոր ներդրում է ունեցել սեռական հարաբերություններում գենդերային հավասարության խթանման գործում։ Իր աշխատանքներում նա ուսումնասիրել է սեռական անարդարության հարցերն ու հետևանքները, սեռական երկակի ստանդարտները, ինչպիսիք են, օրինակ, այն, որ կինն արհամարհվում է, երբ նա անում է նույն բանը, ինչ սեռական հարցերում տղամարդը, «վատ համբավի» առկայության հարցերը, մեղքի հարցերը, որոն դրվում էին կնոջ վրա, այլ ոչ թե տղամարդու, երբ երեխան ծնվում է ամուսնությունից դուրս, և դժվարությունները, երբ աշխարհիկ կինը և բարձրագույն դասի տղամարդը սիրահարվում են միմյանց։

Բայց նա հոռետես էր իր հույսերի մեջ, որ տղամարդիկ և կանայք երբևէ կարող են հասնել սեռական հավասարության և կասկածում էր, որ կանայք կարող են այն գտնել իրենց ամուսնության մեջ, որտեղ նրանք օրենքով սահմանափակված էին և տրվել էին իրենց ամուսինների կամքին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Österberg, Carin, Lewenhaupt, Inga & Wahlberg, Anna Greta, Svenska kvinnor: föregångare nyskapare, Signum, Lund, 1990 (Swedish Women:Predecessors, pioneers) 1990 (In Swedish)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆհիլդ Ագրել» հոդվածին։