Ալյոշա Պոպովիչ
Ալյոշա Պոպովիչ | |
---|---|
Տեսակ | դյուցազն |
Դիցաբանություն | Սլավոնական դիցաբանություն |
Սեռ | արական |
Alyosha Popovich Վիքիպահեստում |
Ալյոշա Պապովիչ (ռուս.՝ Алёша Попович), դյուցազնի ֆոլկլորային հավաքական կերպար ռուսական բիլինաներում։ Ալյոշա Պոպովիչը, որպես կրտսեր, իր նշանակությամբ մտնում է դյուցազուններ՝ Իլյա Մուրոմեցի և Դոբրինյա Նիկիտիչի եռյակի մեջ։ Ուկրաինական գրվածքներում նաև կոչվում է Ալեքսեյ Պոպովիչ[1]։
Բիլինաների սյուժեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Սերգեյ Ազբելևի, որը գրի է առել հերոսական բիլինաների 53 սյուժե, Ալյոշա Պապովիչը հանդիսանում է նրանցից երկուսի գլխավոր հերոսը[2]։
- № 20՝ «Ալյոշա Պապովիչը և Տուգարինը»
- № 21՝ «Ալյոշա Պոպովիչը և Զբրոդովիչեյների քույրը»
Բացի այդ, Ալյոշան կարևոր դեր է խաղում հայտնի «Դոբրինյան իր կնոջ հարսանիքին» բիլինայում («Դոբրինյան հեռավորության վրա», «Դոբրինայան և Ալյոշան»՝ № 18-ը ըստ Ազբելևի ուղեցույցի), որտեղ հանդիսանում է բացասական կեչպար։
Որպես հանրահայտ դեմք, Ալյոշան հաճախ հիշատակվում է այլ բիլինաներում, սովորաբար նշելով նրա թերությունները։
Ալյոշայի կերպարը բիլինաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյոշա Պապովիչը տարբերվում է ոչ միայն ուժով (երբեմն նույնիսկ ընդգծված է նրա թուլությունը, նշվում է նրա կաղլիկությունը և այլն)։ Նրան բնորոշ են խիզախությունը, հարձակումը, խելամտությունը, հնարամտությունը, խորամանկությունը։ Կարողանում է գուսլի նվագել։ Ալյոշան պատրաստ են խաբել նույնիսկ իր նշյալ եղբորը՝ Դոբրինյային, փորձելով ոտնահարել նրա ամուսնական իրավունքները (Ալյոշա կեղծ լուր է տարածում Դոբրինյայի մահվան մասին, որպեսզի ամուսնանա նրա կնոջ՝ Նաստասյա Նիկուլիշնայի հետ)։ Ընդհանրապես Ալյոշան պարծենկոտ է, գոռոզ, խորամանկ և ճարպիկ. նրա կատակներն երբեմն ոչ միայն ուրախ էին, այլ նաև դավադիր, նույնիսկ չար, նրա դյուցազուն-ընկերները ժամանակ առ ժամանակ արտահայտում են իրենց կշտամբանքը և մեղադրանքը։ Ընդհանուր առմամբ, Ալյոշայի կերպարին բնորոշ են հակասականությունը և երկակիությունը։
Երբեմն Ալյոշային վերագրվում են հատկանիշներ, որոնք բնորոշ են Վոլգա Սվյատոսլավիչին՝ նրա ծնունդը ուղեկցվում է ամպրոպով, փոքրիկ Ալյոշան խնդրում է նրա բարուրել ոչ թե շղարշով այլ օղազրահով, ապա նա անմիջապես մորից օրհնություն է խնդրում քայլել լույս աշխարհում։ Պարզվում է, որ նա արդեն կարող է նստել ձիու վրա և կառավարել նրան, գործել նիզակով և սուսերով և այլն։ Ալյոշա Պապովիչի խորամանկությունն ու ճարպկությունը կապակցված են Վոլգայի խորամանկությամբ և իմաստությամբ, իսկ նրա կատակները և խախտումները մոտ են Վոլգայի կախարդական փոխակերպումներին։
Ալյոշա Պոպովիչի կինը բիլինաներում դառնում է Զբրոդովիչիյների (Պետրովիչեյների և այլն) քույրը՝ Ելենան (Պետրովնա), նույն ինքը Ելենուշկան, Ալյոնան, Ալյոնուշկան (Վոլգայի կնոջ անունը նույնպես Ելենա է)։ Այս կանացի անունը, կապակցվում է նաև Ալյոշա Պապովիչի անվան հետ (Օլյոշա, Վալեշա և Ելեշենկա տարբերակները)՝ Ելենա և Ալյոնուշկա, և այդպիսով ձևավորվում է «համանուն» ամուսնական զույգը։ Բիլինաների տարբերակներից մեկում Սբրոդովիչեյներ եղբայրները իրենց քրոջը խայտառակելու համար կտրում են Ալյոշայի գլուխը (այս սյուժեի մյուս տարբերակներում Ալյոշային կրկին վտանգ է սպառնում, բայց ամեն ինչ բարեհաջող է վերջանում է)։
Առավել հին սյուժեներից, որոնք կապված են Ալյոշա Պոպովիչի հետ, համարվում է նրա մենամարտը Տուգարինի հետ։ Ալյոշա Պոպովիչը պարտության է մատնում Տուգարինին Կիևի ճանապարհին կամ Կիևում (հայտնի է մի տարբերակ, որտեղ այս մենամարտը տեղի է ունենում երկու անգամ)։ Տուգարինը սպառնում է Ալյոշա Պոպովիչին խեղդել նրան ծխով, ամբողջությամբ թաղել կայծի մեջ, այրել կրակի բոցով, սպանել խանձելով կամ կուլ տալ կենդանի։ Ալյոշա Պոպովիչի պայքարը Տուգարինի հետ շատ հաճախ տեղի է ունենում ջրի մոտ (Սաֆաստ գետ)։ Երբեմն, հաղթահարելով Տուգարինի հետ մարտը, Ալյոշան երկու կես է անում նրա դիակը և տարածում է ամբողջ դաշտում։ Ալյոշայի պայքարը Տուգարինի հետ հազվագյուտ բիլինաներից է՝ «Ալյոշան սպանում է Սկիմ գազանին», որտեղ Ալյոշա Պոպովիչի հակառակորդը մեծապես հիշեցնում է Տուգարինին
Կերպարի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Брокгауз и Ефрон, 1890—1907
- ↑ Азбелев С. Н. Историзм былин и специфика фольклора. — Л.: Наука, 1982. — С. 287.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Добрыня Никитич и Алёша Попович. — М.: Наука, 1974. — 448 с. (Литературные памятники). — (88 вариантов текстов былин с приложениями, иллюстрациями и картами).
- Иванов Вяч. Вс. , Топоров В. Н.. Алёша Попович // Мифологический словарь/ Гл. ред. Е. М. Мелетинский. — М.:Советская энциклопедия, 1990. — 672 с.
- Пропп В. Я. Русский героический эпос. 2 изд. М., 1958.
- Лихачёв Д. С. Летописные известия об Александре Поповиче // Тр. Отд. древнерусской лит-ры АН СССР. [Т.] 7. М.; Л., 1949.
- «Поповичи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алёша Попович (сказка) Արխիվացված 2012-10-25 Wayback Machine
- Сказка Алеша Попович и Тугарин Змеевич Արխիվացված 2012-10-25 Wayback Machine
- Летописные повести о монголо-татарском нашествии. Из Тверской летописи
- Все о русских былинах: самая полная коллекция текстов, переложения, справочник по персонажам.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոշա Պոպովիչ» հոդվածին։ |
|