Ալյասկյան նապաստակ
Ալյասկյան նապաստակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lepus othus Merriam, 1900 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ալյասկյան նապաստակ (լատին․՝ Lepus othus[1]), նապաստակի տեսակ, որը տարածված է Ալյասկայի արևմուտքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյասկյան նապաստակը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր նապաստանի տեսակը, որի մարմնի երկարությունը կազմում է 50-70 սմ։ Պոչի երկարությունը կազմում է 8 սմ։ Ետին ոտքի ոտնաթաթը շատ երկար է (երկարությունը կազմում է մինչև 25 սմ)։ Դրա շնորհիվ նա կատարում է ճկուն շարժումներ ձյան վրա։
Սեռական դիմորֆիզմը արտահայտված չէ։
Մարմնի գունավորումը սեզոնային բնույթ է կրում․ ամռան ամիսներին կենդանիների մաշկը ծածկվում է մուգ դարչնագույն երանգով և բրդատակի սպիտակ աղվամազով, իսկ ձմռան ամիսներին փոխարկվում է ամբողջովին սպիտակի։ Միակ բացառությունը կազմում է այն, որ որոշ առանձնյակների մոտ ականջածայրերը լինում են սև, և այդ գույնը ամբողջ տարվա ընթացքում չի փոխվում[2][3]։
Կենդանիների ձագերը լույս աշխարհ են գալիս ամռան ամիսներին։ Նրանց մաշկի ծածկույթը ունի փոքր-ինչ ավելի մուգ գունավորում։ Ի տարբերություն նապաստակի մյուս տեսակների՝ այս տեսակների մոտ ականջները փոքր-ինչ ավելի փոքր չափսերի են։ Եղունգները կարճ են և հնարավորություն են ստեղծում ձյան մեջ հարմարեցված կերպով սնունդ փնտրել[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյասկյան նապաստակի տարածվածությունը սահմանափակվում է Ալյասկայի արևմուտքով և հարավ-արևմուտքով։ Ընդ որում այս տեսակներն ապրում են ծովի մակարդակից 660 մետր բարձրության վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: «Омега», 2007. — С. 440. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
- ↑ 2,0 2,1 Lisa DeBruine: Lepus othus im Animal Diversity Web der University of Michigan Museum of Zoology.
- ↑ Troy L. Best, Travis Hill Henry: Lepus othus. In: Mammalian Species. 458, 1994, S. 1-5
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկյան նապաստակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկյան նապաստակ» հոդվածին։ |
|