Ալեքսեյ Դուլյան
Արտաքին տեսք
Ալեքսեյ Դուլյան | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1970 (54 տարեկան) |
Ալեքսեյ Հայկի Դուլյան (հունվարի 1, 1970), ազգությամբ հայ ռուսական դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
1970 թվականից աշխատել է տարբեր դիվանագիտական պաշտոններում ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում և արտասահմանում։
- 1992-1993 թվականներ՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայի բաժնի վարիչ
- 1993-1998 թվականներ՝ խորհրդական, Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության դեսպանորդ-խորհրդականի պաշտոնակատար
- 1998-2002 թվականներ՝ ՌԴ ԱԳՆ Պատմա-փաստագրական դեպարտամենտի տնօրենի տեղակալ
- 2002-2006 թվականներ՝ Ռուանդայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]
- 2007-2010 թվականներ՝ ՌԴ ԱԳՆ Պատմա-փաստագրական դեպարտամենտի փոխտնօրեն։
2010 թվականի հուլիսի 14-ից՝ Մալիի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]
2010 թվականի հուլիսի 14-ից՝ Նիգերի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, համատեղության կարգով[4]
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի հուլիսի 30)[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 17.09.2002 г. № 995 "О назначении Дульяна А.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Руандийской Республике"
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.12.2006 г. № 1435 "О Дульяне А.Г."
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.07.2010 г. № 903 "О назначении Дульяна А.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Мали"
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.07.2010 г. № 930 "О назначении Дульяна А.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Нигер по совместительству"
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.07.2012 г. № 1086 "О присвоении Дульяну А.Г. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"