Ալեքսեյ Դուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Դուլյան
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 1, 1970(1970-01-01) (54 տարեկան)

Ալեքսեյ Հայկի Դուլյան (հունվարի 1, 1970(1970-01-01)), ազգությամբ հայ ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

1970 թվականից աշխատել է տարբեր դիվանագիտական պաշտոններում ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում և արտասահմանում։

  • 1992-1993 թվականներ՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայի բաժնի վարիչ
  • 1993-1998 թվականներ՝ խորհրդական, Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության դեսպանորդ-խորհրդականի պաշտոնակատար
  • 1998-2002 թվականներ՝ ՌԴ ԱԳՆ Պատմա-փաստագրական դեպարտամենտի տնօրենի տեղակալ
  • 2002-2006 թվականներ՝ Ռուանդայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]
  • 2007-2010 թվականներ՝ ՌԴ ԱԳՆ Պատմա-փաստագրական դեպարտամենտի փոխտնօրեն։

2010 թվականի հուլիսի 14-ից՝ Մալիի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]

2010 թվականի հուլիսի 14-ից՝ Նիգերի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, համատեղության կարգով[4]

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի հուլիսի 30)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]