Ալեքսանդրի կղզեխումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդրի արշիպելագից)
Ալեքսանդրայի կղզեխմբի լուսանկարը տիեզերքից

Ալեքսանդրի կղզեխումբ (անգլ.՝ Alexander Archipelago), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևելյան մասում, Ալյասկա թերակղզու հարավ - արևելյան ափեզրի մոտ, որոնք բաժանվում են մայրցամաքից Լինն ջրանցքով[1]։ Նրա հարևանությամբ է գտնվում Ալյասկա նահանգի մայրաքաղաք Ջունոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզեխումբը հայտնաբերվել է ռուս ծովագնացների կողմից 1741 թվականին և հետագայում անվանվել է ի պատիվ Ամերիկայում ռուսական բնակավայրերի կառավարիչ Ալեքսանդր Բարանովի, ով 1799 թվականին պաշտոնապես միացրեց նրանց Ռուսական կայսրությանը։ Նրա պատվին է նաև անվանվել Բարանովի կղզին։ 1867 թվականին Ռուսաստանը կղզեխումբը Ալյասկայի հետ միասին վաճառեց ԱՄՆ-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լինն ջրանցք» (անգլերեն). Բրիտանիկա հանրագիտարան. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի կղզեխումբ» հոդվածին։