Ալեքսանդր Շաքարով
Ալեքսանդր Շաքարով | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | շախմատիստ |
Ալեքսանդր Իվանի Շաքարով (մարտի 8, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), շախմատի ԽՍՀՄ սպորտի վարպետ, հայտնի տեսաբան և դեբյուտների քարտարանի ստեղծող, Գարի Կասպարովի բազմամյա մարզիչը և նրա ինֆորմացիոն բանկի պահապանը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Շաքարովը ծնվել է հայկական ընտանիքում[2]։ Շախմատ սովորել է խաղալ 14 տարեկանում և արագ դարձել սպորտի վարպետ։ 1966 թվականին հայտնի է դարձել նրա պարտիան Անատոլի Կարպովի հետ խաղում, որտեղ ապագա աշխարհի չեմպիոնը ոչ ոքի է խաղացել։ 1971 թվականին սկսեց զբաղվել մարզչական կարիերայով և հենց այս ոլորտում էլ հասել է զգալի հաջողությունների։ 1973 թվականին սկսել է օգնել Գարի Կասպարովին, իսկ արդեն 1976 թվականին դարձել նրա պաշտոնական մարզիչը։ Համագործակցությունն աշխարհի տասներեքերորդ չեմպիոնի հետ շարունակվել է ընդհուպ մինչև վերջինիս կարիերայի ավարտը[3][4]։
Այսօր Շաքարովն ապրում է Պոդոլսկում։
Տիբոր Կարոլյիի «Հանճարը հետին պլանում» (անգլ.՝ Genius in the Background, 2009) գիրքը նվիրված է Ալեքսանդր Շաքարովին։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Антология шахматной красоты: И. Белов, А. Шакаров, В. Цатурян, Л. Виленский. — Подольск: Сатурн-С. — 1996. — 441 с.: ил.. — На рус.яз. — Российская Федерация. — Англ. — ISBN 5-8468-0046-9.
- Caro-Kann: Classical 4…Bf5: Gary Kasparov, Aleksander Shakarov, Publication Date: December 1984, Publisher: Collier Books — ISBN 0020114907
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Е. Гик. Гарри — вундеркинд и гений игры. — Наука и жизнь, 00.10.2005. — № 10. http://nauka.relis.ru/55/0510/55510136.htm
- ↑ Армянские звезды спортивного Баку (Russian)
- ↑ Гарри - вундеркинд и гений игры (Russian)
- ↑ Karolyi, Tibor; Aplin, Nick (2009). «4». Genius in the Background. Quality Chess. էջեր 113–147. ISBN 978-1-906552-37-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tibor Karolyi, Nick Aplin. Genius in the Background. — Glasgow: Quality Chess, 2010. — С. 113-147. — ISBN 978-1906552-37-4
- Асриян В. Ленивый труженик // 64 — Шахматное обозрение. 2012. № 5. С. 70—72
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Շաքարով շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Alexander Shakarov chess games - 365Chess.com
|