Ալեքսանդր Մուրդուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մուրդուկյան
օգոստոսի 2, 1912(1912-08-02) - ապրիլի 2, 2007(2007-04-02) (94 տարեկան)
ԾննդավայրԲուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ[1]
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ

Ալեքսանդր Հովսեփի Մուրդուկյան (ռուս.՝ Александр Иосифович Мурдугов օգոստոսի 2, 1912(1912-08-02), Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ[1] - ապրիլի 2, 2007(2007-04-02), Կիև, Ուկրաինա), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (31.5.1945), գվարդիայի մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1912 թվականին Պրիկումսկ (այժմ՝ քաղաք Բուդյոնովսկ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում) քաղաքում։ 1934 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Որպես 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կոմիսար, 1938 թվականին ավարտել է Թբիլիսիի ռազմաքաղաքական դպրոցը։ 1942—1943 թվականներին մասնակցել է Կովկասի պաշտպանական մարտերին։ 1943 թվականի հոկտեմբերին, նշանակվելով հրետանային դիվիզիոնի հրամանատար, Ուկրաինա, ապա Բելառուս, ռազմաճակատների կազմում մարտնչել է Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրման, Լեհաստանի գրավման համար։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Բեռլինի գրոհի ժամանակ ցուցաբերած սխրագործության համար։ Պատերազմից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ Պարգևատրվել է Լենինի, «Հայրենական պատերազմի» I աստիճանի և այլ շքանշաններով[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Միության հերոս (31․5․1945)
  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Բոգդան Խմելնիցկու 3-րդ աստիճանի շքանշան (1945)
  • «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան (2)
  • Կարմիր աստղի շքանշան
  • Մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 98.
  2. «Мурдугов Александр Иосифович». www.warheroes.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. «Мурдугов Александр Иосифович». pobeda26.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98