Ալեքսանդր Բոնդովսկի
Ալեքսանդր Բոնդովսկի | |
---|---|
դեկտեմբերի 24, 1896 - մարտի 15, 1970 (73 տարեկան) | |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Q26257063? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 85-րդ հրաձգային դիվիզիա և 324th Rifle Division? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Վիստրել |
Պարգևներ |
Ալեքսանդր Բոնդովսկի (ռուս.՝ Александр Васильевич Бондовский, դեկտեմբերի 24, 1896, Պենզա, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1970, Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, գերության մեջ գտնված գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Բոնդովսկին ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 12-ին (նոր տոմարով` դեկտեմբերի 24-ին) Պենզայում։ Ավարտել է Պենզայի մասնավոր գիմնազիայի 4-րդ դասարանը։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1915 թվականի օգոստոսից ծառայել է հետևակի գումարտակում, այնուհետև սովորել պրապորչիկների պատրաստման դպրոցում։ Դրանից հետո եղել է կիսավաշտի հրամանատար Հյուսիսային ռազմաճակատում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո աշխատել է Պենզայի ոստիկանությունում, այնուհետև 1918 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մարտնչել Քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում, այդ ժամանակ ղեկավարելով վաշտ և գումարտակ։ 1926 թվականին ավարտել է Կոմինտերնի անվան «Վիստրել» դասընթացները։ 1939 թվականից բրիգադի հրամանատար է, 1940 թվականից` գեներալ-մայոր[1]։ 1940 թվականից 85-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն է։
Պատերազմին մասնակել է հենց սկզբից` Բելառուսիայի Գրոդնո քաղաքի մերձակայքում դիմավորելով թշնամուն։ 1941 թվականի հունիսի 21-ին շրջափակումից դուրս գալու փորձ կատարելու ժամանակ գերի է ընկնում։ Նույն տարվա հուլիսի 26-ին փախչում է Դուբինկա գյուղի մոտ գտնվող գերիների ճամբարից և սեպտեմբերի 16-ին միայնակ միանում յուրայիններին։ 1941 թվականի հոկտեմբերի 21-ին երկրորդ անգամ է գերի ընկնում Կոլոմիա գյուղի մոտ, նույն գիշերը փախչում է և հասնում յուրայիններին 1941 թվականի դեկտեմբերի 24-ին։ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի ապրիլը հատուկ ստուգում է անցնում ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, որից հետո, դասավանդում է «Վիստրել»-ի դասընթացներում։ 1943 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1944 թվականի ապրիլի 21-ը եղել է 50-րդ բանակի հրաձգային կորպուսի 324-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը և 2-րդ Բելառուսական ռազմաճակատի 121-րդ հրաձգային կորպուսի հրամանատարի տեղակալը։ Փետրվարի 23-ին դիրքերի հետախուզության ժամանակ Բոնդովսկին սպաների խմբի հետ ընկնում է հրետակոծության տակ, ծանր վիրավորվում է և կորցնում ոտքը։ Երկար ժամանակ գտնվում է հոսպիտալում, բուժումից հետո հաշմանդամ վիճակում վերադառնում է ծառայության[2]։ 1944 թվականի սեպտեմբերին նորից նշանակվում է «Վիստրել»-ի դասընթացների ղեկավար։
Պատերազմից հետո մնում է նույն պաշտոնում, 1946 թվականից կատարելով այդ դասընթացների տակտիկայի ավագ դասախոսի պարտականությունները։ 1946 թվականի սեպտեմբերից Պոլտավայի մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի վարիչն էր։ 1947 թվականի մայիսի 21-ից պաշտոնաթող է լինում։
Մահացել է 1970 թվականի մարտի 15-ին Իվանովոյում, թաղված է Բալինո գերեզմանոցում (տեղամաս 189)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրոդնո քաղաքում Ալեքսանդր Բոնդովսկու անվամբ փողոց կա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է Լենինի շքանշանով (21.02.1945[3]) և Կարմիր Դրոշի երկու շքանշաններով (03.04.1944, 03.11.1944[3]), (16.08.1936, 22.02.1944)[4]), Կարմիր Աստղի երկու շքանշաններով (16.08.1936, 22.02.1944), ինչպես նաև մեդալներով ու անվանական զենքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бондовский Александр Васильевич». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ БОНДОВСКИЙ Александр Васильевич
- ↑ 3,0 3,1 Награжден в соответствии с Указом Президиума Верховного Совета СССР от 04.06.1944 "О награждении орденами и медалями за выслугу лет в Красной Армии"
- ↑ Бондовский Александр Васильевич
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Մարտի 15 մահեր
- 1970 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Գեներալ-մայորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ